Աերացիայի բնակիչները կշարունակեն ապրել տնակներում․ քաղաքային իշխանությունն ու բնակիչները համաձայնության են եկել 

Լուրեր

01.09.2026 | 16:06
«Ռուսական երկաթուղիները» բաց են Հայաստանի հետ երկխոսության համար ու կատարում են պայմանագրի բոլոր կետերը․ Օլեգ Բելոզերով
01.09.2026 | 15:55
«Փյունիկը» հաստատեց Կառլեն Հովհաննիսյանի տեղափոխությունը ռուսական ակումբ
01.09.2026 | 15:41
Մենք ունենք իրական, գործող խաղաղություն, բայց չունենք խաղաղության պայմանագիրը․ Արարատ Միրզոյան
01.09.2026 | 15:30
Քրեական ոստիկանները հայտնաբերել են մոտ 10 կգ մարիխուանայի նմանվող զանգված․ երեք անձ ձերբակալվել է
01.09.2026 | 15:19
Պուտինն ու Ալիևը շփվել են ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.09.2026 | 15:10
Գագիկ Խաչատրյանը ձերբակալվել է // Փաշինյանը ելույթ է ունեցել Շանհայում․ ԼՈՒՐԵՐ
01.09.2026 | 15:10
Արման Ծառուկյանը պատմել է՝ ինչու է մենամարտերին պատրաստվում տարբեր երկրներում
01.09.2026 | 14:53
Ադրբեջանի ու Թուրքիայի հետ աշխատում ենք մեր միջպետական հաղորդակցությունները բացելու ուղղությամբ, այդ թվում  TRIPP-ի միջոցով․ Փաշինյանի հայերեն ելույթը՝ Բիշքեկում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.09.2026 | 14:48
Հարավային Կովկասը՝ հակամարտությունների նախկին գոտին, վերածվում է խաղաղության գոտու․ Ալիև
01.09.2026 | 14:35
Աերացիայի բնակիչները կշարունակեն ապրել տնակներում․ քաղաքային իշխանությունն ու բնակիչները համաձայնության են եկել 
01.09.2026 | 14:26
Լավատեսորեն ենք տրամադրված․ Օվերչուկը՝ Փաշինյան-Պուտին սպասվելիք հանդիպման մասին
01.09.2026 | 14:23
Կաշառք, փողերի լվացում, պետական միջոցների վատնում․ Գագիկ Խաչատրյանի նկատմամբ նոր քրեական հետապնդում է հարուցվել
01.09.2026 | 14:15
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկները սկսել են պատրաստվել առաջիկա մրցաշարերին
01.09.2026 | 14:10
«Քայլ արա, մերժի՛ր Սերժին». ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը գիրք է հրատարակել
01.09.2026 | 13:59
Դպրոցներում ու բուհերում անձնական տվյալների մշակումը պետք է լինի օրինական և համաչափ․ ԱՏՊԳ
Բոլորը

Երևանի Աերացիայի տարածքում (Շիրակի 49 հասցե) գտնվող ինքնակամ շինությունների ու տնակների ապամոնտաժման գործընթացը ժամանակավորապես կասեցվել է։ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում տեղի ունեցած քննարկումից հետո քաղաքային իշխանություններն ու բնակիչները եկել են փոխադարձ համաձայնության։

Հիշեցնենք, որ նախօրեին տարածքում լարված իրավիճակ էր ստեղծվել․ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները՝ ոստիկանների ուղեկցությամբ, ժամանել էին տեղանք՝ ապօրինի համարվող շինություններն ապամոնտաժելու նպատակով։ Տեղում բախումներ էին եղել, երկու անձի էին բերման ենթարկել, իսկ բնակիչներից ոմանց ինքնազգացողությունը վատացել էր։ Լարված իրավիճակից հետո քաղաքապետի որոշմամբ քանդման աշխատանքները դադարեցվել էին՝ հարցը բանակցությունների միջոցով լուծելու նպատակով։

Վարչական շրջանի շենքի մոտ լրագրողների հետ զրույցում Շիրակի 49 հասցեի բնակչուհի Անուշ Զաքարյանը նշեց, որ հանդիպման արդյունքում իրենց թույլատրվել է շարունակել ապրել տնակներում՝ մինչև հարցի վերջնական կարգավորումը․

«Մեզ լավ ընդունեցին ու ասացին՝ ապրեք էնքան, մինչև հասկանանք ձեզ կացարանով ապահովելու հարցը։ Հորդորեցին դիմել Միասնական սոցիալական ծառայություն, որպեսզի ամեն ընտանիք առանձին դիմում գրի և ներկայացնի իր խնդիրը։ Այս պահին հայտնի չէ, թե կոնկրետ որտեղ կամ ինչ բնակարան կարող են տրամադրել, բայց պետք է դիմումները ներկայացնենք ու սպասենք պատասխանին»,- նշեց նա՝ հավելելով, որ իրենք տարածքում ապրում են արդեն շուրջ 30 տարի և այլընտրանքային բնակարան չունենալու դեպքում կհայտնվեն դրսում։

Նրա դուստրը շեշտեց, որ ընտանիքներում կան բազմաթիվ անչափահաս երեխաներ, հաշմանդամություն ունեցող և տարեց անձինք, որոնք մշտական խնամքի ու դեղորայքի կարիք ունեն։

Բնակիչները հերքեցին այն պնդումները, թե իրենք գումարի դիմաց թույլ են տվել մեքենաներին շինարարական աղբ թափել տարածքում։ Նրանք պատրաստակամություն հայտնեցին հետևել և թույլ չտալ որևէ մեքենայի մուտքը տարածք։

«Մենք համաձայնել ենք և պահելու ենք մեր խոստումը․ թույլ չենք տալու, որ որևէ մեկը մտնի ու աղբ թափի։ Եթե նման դեպք լինի, անմիջապես տեղյակ կպահենք պատկան մարմիններին»,- ասաց Շիրակի 49 հասցեի բնակիչ Լիլիթ Մանուկյանը։

Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մխիթարյանը լրագրողների հետ զրույցում մանրամասնեց, թե ինչ պայմաններով է դադարեցվել ապամոնտաժումը և ինչ է սպասվում առաջիկայում․

«Հանդիպումն անցել է շատ հանգիստ և նորմալ մթնոլորտում։ Մենք քննարկել ենք բոլոր խնդիրները։ Քաղաքապետարանի ներկայացուցիչների կողմից ներկայացվել է մեր պայմանները, որովհետև երեկվա դրությամբ քաղաքապետի որոշումով քանդելու գործընթացը դադարեցվեց՝ հենց հումանիտար նկատառումներից ելնելով, որ մարդկանց դուրսը չթողնենք։ Մենք պայմանը դրեցինք, որ այսուհետ ոչ մի մեքենա այդտեղ չմտնի։ Դա ամենակարևոր պայմանն էր։ Եվ երկրորդը՝ իրենք ոչ մի կառուցապատման աշխատանքներ չանեն, չշարունակեն։ Այսինքն՝ ինչ կա, ոնց կա, սենց մնում ա։ Իրենք համաձայնվեցին, խոսք տվեցին, որ երկու պայմանն էլ կկատարեն։ Եթե կատարեն էդ պայմանները, ուրեմն խնդիր չկա, թող շարունակեն ապրել»։

Թաղապետը նշել է, որ տվյալ հողատարածքը համայնքային սեփականություն է և պատկանում է Երևան քաղաքին։ Նրա խոսքով՝ բնակարանային կամ սոցիալական ապահովման հարցերը Միասնական սոցիալական ծառայության գործառույթն են։ 

«ՄՍԾ պետը պայմանավորվել է բնակիչների հետ, որ նրանք ներկայացնեն իրենց դիմումները, որոնց սահմանված կարգով ընթացք կտրվի։ Մենք նաև տեղում աշխատանքի տեղավորման հարցեր ենք լուծել ընտանիքի անդամների համար և շարունակում ենք կապի մեջ լինել նրանց հետ»,- նշեց Ռազմիկ Մխիթարյանը։

Այսպիսով՝ կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ բնակիչներն առաջիկա օրերին դիմումներ կներկայացնեն Միասնական սոցիալական ծառայություն՝ սոցիալական և կացարանային կարիքների գնահատման համար։ Զուգահեռաբար, համայնքային ծառայությունները կսկսեն տարածքի մաքրումը կուտակված աղբից՝ սահմանելով շուրջօրյա վերահսկողություն։

Անի Թամրազյան