«Քայլ արա, մերժի՛ր Սերժին». ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը գիրք է հրատարակել

Լուրեր

20.10.2026 | 23:17
COP17-ի շրջանակում քննարկվել է ավանդական գիտելիքի դերը կենսաբազմազանության պահպանության գործում
20.10.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.10.2026 | 22:47
Հրազդանում վաղը վթարային ջրանջատում կլինի
20.10.2026 | 22:30
Ռուբիոն հայտարարել է, որ Ուկրաինային որսացող հրթիռների մատակարարման հնարավոր ուշացումները միտումնավոր չեն
20.10.2026 | 22:16
Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգն աշխատում է խափանումներով. ՊԵԿ
20.10.2026 | 22:02
Google Cloud-ը խափանվել է․ Եվրոպայում անհասանելի են դարձել Revolut-ը և այլ ծառայություններ
20.10.2026 | 21:49
Հոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգը
20.10.2026 | 21:35
Ինչու է Էրդողանը որոշել չմեկնել Բաքու և ինչ պահանջներ է ներկայացրել Ադրբեջանը․ MEE-ի անդրադարձը Թուրքիա-Ադրբեջան լարվածությանը
20.10.2026 | 21:22
Առուշանյանը՝ առաջ և հիմա․ ինչպես Փաշինյանի իշխանությունը «կործանարարից» դարձավ «հայրենիքի նվիրյալ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 21:14
Նիդերլանդներում Ադրբեջանի դեսպանատան մոտ դպրոցներում հիջաբի արգելքի դեմ ակցիա է անցկացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 21:00
Փաշինյանը ցույց է տալիս՝ Царь хороший, бояре плохие․ եթե տասովշչիկներին ՔՊ թեկնածու ես դարձնում, էդպես պիտի լինի․ Դանիել Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 20:57
Ով է լինելու ՔՊ նոր պատգամավորը՝ ըստ ցուցակի
20.10.2026 | 20:56
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը պարտությամբ մեկնարկեց ԱԱ-2028-ի որակավորման փուլում
20.10.2026 | 20:54
24 ժամ գազ չի լինի Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրերում
20.10.2026 | 20:45
Նորվեգիայում ընթանում է Զելենսկիի հանդիպումը Թրամփի հատուկ բանագնացների հետ
Բոլորը

ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել է, որ տպագրվել է իր՝ «Քայլ արա, մերժի՛ր Սերժին» գիրքը։

«Իմ գիրքն արդեն տպագրված է և պատրաստ է հանձնվելու ընթերցողների դատին։ Այս գիրքը 2018 թվականի ոչ բռնի, թավշյա հեղափոխության և «Քայլ արա, մերժիր Սերժին» շարժման մեր համատեղ պայքարի, անցած ճանապարհի ու ներքին խոհերի մասին է»,- ֆեյսբուքում գրել է Արմեն Գրիգորյանը։

Հավելենք, որ գրքի շնորհանդեսը տեղի կունենա սեպտեմբերի 5-ին։

Ընդգծենք, որ Արմեն Գրիգորյանն ու Թագուհի Ղազարյանը 2018-ին միասին «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամներ էին։

Սերժ Սարգսյանին հեռացնելու այս ակցիան հետագայում միացավ Փաշինյանի նախաձեռնած «Իմ քայլը» շարժմանը։

Հիշեցնենք՝ օգոստոսի 13-ին Փաշինյանը հայտնեց, որ որոշել է ԱԽ քարտուղարի փոփոխություն կատարել և այդ պաշտոնում նշանակվեց ԱԺ նախկին նախագահ Ալեն Սիմոնյանը։

Գրիգորյանն այս պահին աշխատանք չունի։ Փաշինյանը նույն օրը հայտնել էր, որ անձամբ առաջարկել է Գրիգորյանին աշխատանքի անցնել վարչապետի աշխատակազմում, սակայն վերջինը հրաժարվել է։

Հավելենք, որ օրեր առաջ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը Factor TV-ի հետ հարցազրուցում նշել էր, որ Արմեն Գրիգորյանը շուտով կրկին կվերադառնա քաղաքական կյանք։

«Արմեն Գրիգորյանը ոչ մի բացատրություն չի տվել իր հեռացման հետ կապված։ Ես չեմ կարող Արմեն Գրիգորյանի փոխարեն պատասխանել։ Որոշումը կայացված է, որոշման արդյունքում Արմեն Գրիգորյանին փոխարինել է Ազգային ժողովի նախկին նախագահ Ալեն Սիմոնյանը։ Արմեն Գրիգորյանը ունի քաղաքական հետագիծ անցած, որը անհետևանք չի մնա։ Արմեն Գրիգորյանը շուտով նորից կվերադառնա քաղաքական կյանք և իր ներդրումը կունենա մեր երկրի առջև կանգնած խնդիրների լուծման առումով »,- ասել էր Քոչարյանը։

Մեր այն հարցին, թե Գրիգորյանի՝ քաղաքական կյանք վերադառնալու մասին հայտարարությունը ենթադրությո՞ւն է, թե՞ Քոչարյանն ունի տեղեկություններ, վերջինս պատասխանել էր, որ դա իր ենթադրությունն է՝ հիմնված Գրիգորյանի հետ ունեցած շփումների և նրա անցած ճանապարհի վրա։

«Այդպիսի ճանապարհ անցած մարդը չի կարող գնալ և այլևս չվերադառնալ»,- նշել էր Քոչարյանը։

Արփի Հակոբյան