Դպրոցներում ու բուհերում անձնական տվյալների մշակումը պետք է լինի օրինական և համաչափ․ ԱՏՊԳ

Լուրեր

20.10.2026 | 21:00
Փաշինյանը ցույց է տալիս՝ Царь хороший, бояре плохие․ եթե տասովշիկներին ՔՊ թեկնածու ես դարձնում, էդպես պիտի լինի․ Դանիել Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 20:57
Ով է լինելու ՔՊ նոր պատգամավորը՝ ըստ ցուցակի
20.10.2026 | 20:56
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը պարտությամբ մեկնարկեց ԱԱ-2028-ի որակավորման փուլում
20.10.2026 | 20:54
24 ժամ գազ չի լինի Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրերում
20.10.2026 | 20:45
Նորվեգիայում ընթանում է Զելենսկիի հանդիպումը Թրամփի հատուկ բանագնացների հետ
20.10.2026 | 20:33
«Համայնքը զրկվում է ձայնի իրավունքից»․ ի՞նչ է ուզում փոխել ՏԿԵՆ-ը օրենքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 20:21
Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
20.10.2026 | 20:10
ՌԴ-ի աքցանից դուրս գալու գինը․ 18 տարվա ներդրումներ ու քայքայվող երկաթուղի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 20:00
Դա քաղաքական հարված կլինի մեզ․ վարչապետի՝ պատժելու խոստումը վկայում է քաղաքական պատասխանատվությունը․ Էդուարդ Աղաջանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 19:49
Բռնության դեմ միջամտությո՞ւն, թե՞ իրավախախտում․ բաց հարցեր՝ ավտոբուսի միջադեպի գործով
20.10.2026 | 19:34
Հողերի օտարում, շահերի բախում և 30 տարվա պաշտոնավարում․ ովքեր են Կոտայքի համայնքներում հավակնում իշխանության
20.10.2026 | 19:20
Էմին Օհանյանը` միջազգային մրցաշարի հաղթող
20.10.2026 | 19:04
ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց երեք անձի արտոնություններ է տրամադրվել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է
20.10.2026 | 18:52
Ձերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը. ՆԳՆ
20.10.2026 | 18:40
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունների քննությունները հետաձգվեցին՝ ծանրաբեռնվածության պատճառաբանությամբ
Բոլորը

Գիտելիքի օրվա առթիվ Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը կրթական հաստատություններին հորդորել է նոր ուսումնական տարում երեխաների և սովորողների անձնական տվյալների մշակումը իրականացնել օրինական, նպատակային և համաչափ ձևով։

Անձնական տվյալների պաշտպանության գործակալության ուղերձը՝ ստորև․

Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը շնորհավորում է Գիտելիքի օրվա կապակցությամբ և հիշեցնում ուսումնական գործընթացում անձնական տվյալների պաշտպանության կարևորության մասին։

Նոր ուսումնական տարին ենթադրում է նոր աշակերտների, ուսանողների, սաների մուտք դպրոցներ, մանկապարտեզներ, համալսարաններ ու այլ կրթօջախներ, ինչը նշանակում է անձնական տվյալների նոր սուբյեկտների ու նոր տվյալների շրջանակ։

Գործակալությունը մշտապես իր ուշադրության առանցքում է պահում հատկապես երեխաների անձնական տվյալների պաշտպանության հարցերը, որոնց պատշաճ ապահովման համար ուսումնական հաստատություններում մշակել է մի շարք փաստաթղթեր ու ուղեցույցներ։

«Անձնական տվյալների մշակման իրավակարգավորումները ուսումնական հաստատություններում» ուսումնական ձեռնարկը նախատեսված է կրթական հաստատությունների, դպրոցների աշխատողների, ուսուցիչների համար։

https://dataprotection.moj.gov.am/articles/ուղեցույցներ-և-դասընթացներ/անձնական-տվյալների-մշակման-իրավակարգավորումները-ուսումնական-հաստատություններում

Գործակալությունը մշակել և շրջանառել է նաև ուսումնական հաստատությունների կողմից երեխաների անձնական տվյալների մշակման վերաբերյալ ծնողներից (օրինական ներկայացուցիչներից) համաձայնության ստացման ձևանմուշ։
https://dataprotection.moj.gov.am/articles/օրինակելի-ձևանմուշներ/ծանուցման-նմուշ-կրթական-հաստատություններում-երեխաների-անձնական-տվյալների-մշակման-համաձայնություն-տալու-վերաբերյալ

Ուսումնական գործընթացում անձնական տվյալների պաշտպանությունը ոչ միայն իրավական պահանջ է, այլև երեխաների ու սովորողների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի կարևոր բաղադրիչ։ Գործակալությունը հորդորում է կրթական հաստատություններին նոր ուսումնական տարվա ընթացքում ևս անձնական տվյալների ցանկացած մշակում իրականացնել օրինական, նպատակային և համաչափ ձևով։

Գործակալությունը պատրաստ է համագործակցել ուսումնական հաստատությունների հետ՝ անձնական տվյալների պաշտպանության հարցերով ինչպես խորհրդատվական աջակցություն տրամադրելու, այնպես էլ իրազեկման և կրթական ծրագրեր իրականացնելու ուղղությամբ։