Փորձել է լվացքը հավաքել, բայց հայտնվել ներքևի հարկի պատշգամբում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
17.10.2026 | 16:38
Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին
17.10.2026 | 16:02
Պետությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները
17.10.2026 | 15:18
COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան
17.10.2026 | 14:45
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
17.10.2026 | 14:04
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
17.10.2026 | 13:50
Մոսկվայի և Ռուսաստանի ևս 8 քաղաքի օդանավակայանները կրկին փակվել են ԱԹՍ-ների հարձակումների պատճառով
17.10.2026 | 13:33
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև և ամպրոպ է սպասվում
17.10.2026 | 13:17
Արթուր Ալեքսանյանը ողնաշարի վիրահատության է ենթարկվել
Բոլորը

Երեկ Երևանի Բագրատունյաց 10 հասցեում 5-րդ հարկի պատշգամբը փլուզվել էր այն պահին, երբ տան բնակիչը դուրս էր եկել լվացքը հավաքելու։ Նրա հարևանուհու խոսքով՝ ամեն ինչ այնքան հանկարծակի է տեղի ունեցել, որ կինը չի հասցրել վերադառնալ բնակարան։ 

Հարևանուհին պատմում է, որ պատշգամբում երկուսով են եղել․ մեկը գլխի վնասվածք է ստացել և տեղափոխվել հիվանդանոց։ Բարեբախտաբար, վնասվածքը ծանր չի եղել։ 

Վարձակալությամբ բնակվող կինն ընկել է մեկ հարկ՝ ներքևի բնակարանի պատշգամբ։ Բնակարանում այդ պահին ոչ ոք չի եղել, դուռը բացելու հնարավորություն չեն ունեցել։ Հարևանուհու խոսքով՝ կնոջը հազիվ են կարողացել դուրս բերել։ 

Բնակիչներն ասում են՝ խնդիրը համատարած է․ տարածքում բազմաթիվ շենքերի պատշգամբներ, ճակատային հատվածներ տարիների ընթացքում քայքայվել են և վտանգ են ներկայացնում իրենց համար։ Բագրատունյաց 10 հասցեի շենքը նույնպես հին է, իսկ փլուզված պատշգամբը, բնակիչների խոսքով, երբևէ չի վերանորոգվել։ Հարակից շենքերի բնակիչներն էլ մեզ հայտնեցին, որ դիմում են Երևանի քաղաքապետարան՝ խնդրելով թույլտվություն տրամադրել պատշգամբները վերանորոգելու համար, սակայն, նրանց պնդմամբ, ո՛չ համապատասխան թույլտվությունն են ստանում, ո՛չ էլ պատշգամբների վերանորոգման աշխատանքներ են իրականացվում։ Բանն այն է, որ բնակիչներն առանց համապատասխան թույլտվության իրավունք չունեն ինքնուրույն վերանորոգելու շենքերի արտաքին հատվածները։ 

Քաղաքապետի մամուլի քարտուղար Արտյոմ Կարապետյանը Factor TV-ին հայտնեց, որ տվյալ դեպքում թաղապետարանը պետք է նախագիծ ներկայացնի քաղաքապետարան, և ինքն էլ իրականացնի պատշգամբի վերականգնման աշխատանքները։ 

Բագրատունյաց 10 հասցեի շենքի բնակիչներից մեկը հիշում է նաև, որ հարևան շենքում նույնպես անցյալ տարի պատշգամբ էր փլուզվել։ Այդ դեպքում, նրա խոսքով, ոչ ոք չէր տուժել, իսկ փլուզված հատվածը հետագայում վերանորոգվել էր։ 

Այս դեպքից հետո հարևանները պահանջում են, որ պատշգամբների և բնակելի շենքերի վտանգավոր հատվածների խնդիրը չմնա միայն դժբախտ պատահարից հետո քննարկման թեմա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան