Նետված քարեր, ինքնավնասման սպառնալիք, տնակի քանդման չստացված փորձ․ ինչ էր կատարվում Շիրակի փողոցում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
17.10.2026 | 16:38
Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին
17.10.2026 | 16:02
Պետությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները
17.10.2026 | 15:18
COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան
17.10.2026 | 14:45
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
17.10.2026 | 14:04
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
17.10.2026 | 13:50
Մոսկվայի և Ռուսաստանի ևս 8 քաղաքի օդանավակայանները կրկին փակվել են ԱԹՍ-ների հարձակումների պատճառով
17.10.2026 | 13:33
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև և ամպրոպ է սպասվում
17.10.2026 | 13:17
Արթուր Ալեքսանյանը ողնաշարի վիրահատության է ենթարկվել
Բոլորը

Այսօր փորձում էին քանդել Շիրակի 49 հասցեում գտնվող տնակները․ դրանք, ըստ քաղաքապետարանի աշխատակիցների, համայնքային հողի վրա են կառուցված։ Ոստիկանների ուղեկցությամբ Շենգավիթ վարչական շրջան եկած Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները հանդիպեցին բնակիչների դիմադրությանը։ Տնակներից մեկի անչափահաս բնակիչն անգամ սպառնում էր ինքնավնասում անել։

Կարճ ժամանակ անց անչափահասը սկսեց անկանոն քարեր նետել․ քաղաքապետարանի աշխատակիցներն ու ոստիկանական ուժերը ստիպված էին հեռանալ։

Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը պարզաբանեց՝ Երևանի քաղաքապետը որոշել է դադարեցնել աշխատանքները։ Կփորձեն ևս մեկ անգամ բանակցել բնակիչների հետ։

«Բնակվելուց բացի՝ կամաց-կամաց ընդլայնում են այդ ապօրինի տարածքը, նաև վարձով են տալիս։ Չեմ ասում նաև ամենամեծ խնդրի մասին՝ գումարի դիմաց թույլ են տալիս, որ մեքենաներով այնտեղ աղբ թափեն։ Մենք վաղը նրանց հավաքելու ենք այստեղ, վերջին նախազգուշացումը տալու, զրուցելու և զգուշացնելու ենք, որ այլևս նման բան չանեն, որպեսզի ստիպված չլինենք գնալ քանդման ծայրահեղ քայլին»,- ասաց Մխիթարյանը։

Թաղապետի խոսքով՝ տարածքը համայնքային սեփականություն է, որը բնակիչների կողմից վերածվել է աղբավայրի։ Ասում է՝ տարածքում կա 7-ից 10 ապօրինի շինություն, սակայն այս փուլում համայնքը նախատեսում է մաքրել և բարեկարգել տարածքը։ Ռոմիկ Մխիթարյանի խոսքով՝ բնակիչներին տարածքից հեռացնելու հարց այս պահին չի քննարկվում։

Տնակներից մեկի բնակիչ Լիլիթ Մանուկյանը պատմում է՝ այստեղ ապրում է շուրջ 30 տարի։ Ասում է՝ 8 տարի աշխատել է քաղաքապետարանի ԵԱՍՄ հիմնարկում, և այդ ամբողջ ընթացքում տնակների քանդման մասին խոսակցություն չի եղել։ Նրա խոսքով՝ քաղաքապետարանի աշխատակիցներն առաջին անգամ ուրբաթ օրն են եկել և հայտնել, որ տնակները պետք է քանդեն։ 

Տարածքի տնակները հիմնականում անմխիթար վիճակում են, ապրելու տարրական պայմաններ անգամ չկան։

Լիլիթ Մանուկյանի խոսքով՝ թաղապետարանը տեղյակ է եղել, թե որտեղ են ապրում, ասել են՝ քարից տուն կառուցեք, որից հետո սեփականաշնորհեք։ Նրա մոր՝ Անուշ Զաքարյանի ինքնազգացողությունն այսօրվա միջադեպի ընթացքում վատացել էր։ Ասում է՝ 11 հոգանոց ընտանիքը գնալու տեղ չունի։

Բնակիչների դիմադրության ընթացքում ընտանիքի երկու անդամ բերման է ենթարկվել։ Ոստիկանությունից հայտնել են, որ նրանք քարեր են նետել ոստիկանական մեքենայի ուղղությամբ, ինչի հետևանքով մեքենայի ապակին կոտրվել է։ Քննչական կոմիտեից Factor TV-ին հայտնեցին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու հատկանիշներով: 2 անձ ձերբակալվել է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան