«2001-ին ձեռք է բերել, բայց վաճառել է 2021-ին». փաստաբանը մանրամասներ հայտնեց Քոչարյանների գործից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.10.2026 | 23:17
COP17-ի շրջանակում քննարկվել է ավանդական գիտելիքի դերը կենսաբազմազանության պահպանության գործում
20.10.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.10.2026 | 22:47
Հրազդանում վաղը վթարային ջրանջատում կլինի
20.10.2026 | 22:30
Ռուբիոն հայտարարել է, որ Ուկրաինային որսացող հրթիռների մատակարարման հնարավոր ուշացումները միտումնավոր չեն
20.10.2026 | 22:16
Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգն աշխատում է խափանումներով. ՊԵԿ
20.10.2026 | 22:02
Google Cloud-ը խափանվել է․ Եվրոպայում անհասանելի են դարձել Revolut-ը և այլ ծառայություններ
20.10.2026 | 21:49
Հոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգը
20.10.2026 | 21:35
Ինչու է Էրդողանը որոշել չմեկնել Բաքու և ինչ պահանջներ է ներկայացրել Ադրբեջանը․ MEE-ի անդրադարձը Թուրքիա-Ադրբեջան լարվածությանը
20.10.2026 | 21:22
Առուշանյանը՝ առաջ և հիմա․ ինչպես Փաշինյանի իշխանությունը «կործանարարից» դարձավ «հայրենիքի նվիրյալ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 21:14
Նիդերլանդներում Ադրբեջանի դեսպանատան մոտ դպրոցներում հիջաբի արգելքի դեմ ակցիա է անցկացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 21:00
Փաշինյանը ցույց է տալիս՝ Царь хороший, бояре плохие․ եթե տասովշչիկներին ՔՊ թեկնածու ես դարձնում, էդպես պիտի լինի․ Դանիել Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 20:57
Ով է լինելու ՔՊ նոր պատգամավորը՝ ըստ ցուցակի
20.10.2026 | 20:56
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը պարտությամբ մեկնարկեց ԱԱ-2028-ի որակավորման փուլում
20.10.2026 | 20:54
24 ժամ գազ չի լինի Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրերում
20.10.2026 | 20:45
Նորվեգիայում ընթանում է Զելենսկիի հանդիպումը Թրամփի հատուկ բանագնացների հետ
Բոլորը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական և կուսակցական թիմի ներկայացուցիչները հերթական մամուլի ասուլիսի ժամանակ մանրամասն անդրադարձան նրան առաջադրված նոր մեղադրանքներին՝ դրանք որակելով «իրավականից դուրս և բացառապես քաղաքական գործընթաց»։

Ըստ փաստաբան Արամ Օրբելյանի՝ իշխանությունները նախապես փորձում են հանրությանը մատուցել «շոկային ինֆորմացիա»՝ օգտագործելով Հանրային հեռուստաընկերությունը և Ազգային ժողովի ամբիոնը։

«Ամբողջ մեղադրանքը կառուցված է մի ենթադրության հիման վրա, որ նախագահ Քոչարյանը այս երկրում ամեն ինչից տեղյակ է, ինչ իրականացվում է՝ իրեն են հարցնում, և ինչ իրականացվել է՝ իր հանձնարարությամբ է իրականացվել»,- նշեց փաստաբանը։

Օրբելյանի պնդմամբ՝ մեղադրանքում առկա են լուրջ իրավական անճշտություններ, մասնավորապես վերադասության խնդիր. «Մեղադրանքում նախագահը նկարագրվում է որպես Երևանի քաղաքապետի և կառավարության անդամների վերադաս, ինչը հակասում է Սահմանադրությանը, որտեղ հստակ ամրագրված է մարմինների տարանջատման սկզբունքը։ Եվս մեկ անճշտություն՝ վավերացման գործընթաց. Ռոբերտ Քոչարյանին մեղադրում են կառավարության որոշումների վավերացման համար։ 1995թ. Սահմանադրությամբ նախագահը պարզապես պարտավոր էր վավերացնել վարչապետի ստորագրած ակտերը, և դա քննարկման ենթակա գործողություն չէր»։

Անդրադառնալով ԱԺ-ում հնչած այն պնդմանը, թե գույքը ձեռք է բերվել 40 մլն դրամով և վաճառվել 1 մլրդ-ով, պաշտպանը հիշեցրեց, որ գնման և վաճառքի միջև 20 տարվա տարբերություն կա՝ 2001թ. և 2021թ., ինչը ենթադրում է գնի բարձրացում։

««Սիլ Պլազա»-ի շենքը ձեռք է բերվել 5000 դոլարով: Այսօր, իմ շատ համեստ գնահատմամբ, 15-20 միլիոն դոլարից հաստատ ավել արժե: Հիմա, որ 5000 է այն ժամանակ եղել ձեռք է բերվել, հիմա վաճառվի 20 միլիոնով, դա չի դառնալու ավտոմատ փողերի լվացում»,- համեմատական անցկացրեց Օրբելյանը։

Անդրադառնալով փոխկապակցվածությանը, փաստաբանը նշեց, որ Սեդրակ Քոչարյանի բիզնես գործունեությունը և նրա գործընկերների այլ նախագծերը չպետք է ավտոմատ կերպով վերագրվեն երկրորդ նախագահին. «Ընկերության ներկայացուցիչները, որոնք ձեռք են բերել այդ գույքը և վաճառել, ունեն որոշակի բիզնես պրոեկտներ Սեդրակ Քոչարյանի հետ: Օրինակ՝ «Փլեյ Սիթիի» տարածքը. նրանք ունեն իրենց առանձին բիզնեսները, Սեդրակ Քոչարյանը ունի իր առանձին բիզնեսները: Մեկ փաստը, որ մի բիզնես պրոեկտում համատեղ գործունեություն են իրականացնում, դա դեռ չի նշանակում, որ ամբողջությամբ մնացած բիզնեսներով պետք է միասին լինեն: Իսկ ընկերությունը ո՞ր թվականին է գրանցված. 1996 թվականին, երբ որ նախագահ Քոչարյանը դեռևս նախագահ էր Արցախի Հանրապետության: Այսինքն՝ 1996 թվականին մարդիկ գրանցել են ընկերություն, էդ ընկերությունով իրականացրել են բիզնես գործունեություն, բիզնես գործունեության արդյունքում ինչ-որ գույք են ձեռք բերել, գույքն են վաճառել, նաև ունեն զուգահեռ բիզնես պրոեկտներ Սեդրակ Քոչարյանի հետ: Էդ ամբողջը վերագրվում է նախագահին մի հատ բառով՝ «փոխկապակցված»:

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան