Այսօր Սևանա լճի օրն է

Լուրեր

30.08.2026 | 12:31
Վթարային ջրանջատում Քաղաքեռ Զեյթունում
30.08.2026 | 11:58
Այսօր Սևանա լճի օրն է
30.08.2026 | 11:42
AI տեխնոլոգիաները Հրազդանում․ ԱԳՆ ղեկավար կազմն ու դեսպաններն այցելել են նոր գործարան
30.08.2026 | 11:11
Վթարային ջրանջատում Երևանում և Գեղարքունիքում
30.08.2026 | 10:56
Միրզոյանն ու դեսպանները՝ «Մարգարա» անցակետում
30.08.2026 | 10:41
Խուլիգանություն Նոր Նորքում. ավտոմեքենայից կրակոցներ են արձակվել
30.08.2026 | 10:30
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
30.08.2026 | 10:04
Դուրս է եկել լվացք փռելու ու հայտնվել է հարևանի տանը. փլուզում Բագրատունյաց 10 հասցեում
30.08.2026 | 00:13
Հայտնի է «Արարատ-Արմենիայի» խաղացանկը Եվրոպա լիգայում
29.08.2026 | 23:33
Էդուարդ Սպերցյանի գոլային փոխանցումը չի օգնել «Ալ Ահլիին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.08.2026 | 22:02
Ֆուտզալի Չեմպիոնների լիգա. Հայաստանի չեմպիոնը նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր
29.08.2026 | 19:14
Պեսկովն այս պահին Մոսկվայի ու Եվրոպայի միջև հարաբերությունները բարելավելու հիմքեր չի տեսնում
29.08.2026 | 18:25
ՊԵԿ-ն Էդուարդ Հակոբյանի գլխավորությամբ ամփոփում է 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքները
29.08.2026 | 17:55
ՌԴ կառավարությունը երկարաձգել է դիզելային վառելիքի արտահանման արգելքը
29.08.2026 | 17:37
Պաշտոնանկություններ 3 նախարարություններում․ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել
Բոլորը

Այսօր Սևանա լճի օրն է: 1999 թվականից օգոստոսի վերջին կիրակին Հայաստանում նշվում է որպես Սևանա լճի օր։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը:

«Սևանը լեռների մեջ բացված կապույտ աչք է, որի հայացքում ամբողջ Հայաստանն է արտացոլվում։ Այս տարի Սևանա լճի հիդրոօդերևութաբանական դիտարկումների պատմության մեջ առանձնահատուկ տարի է.

Հունիս ամսվա ընթացքում Սևանա լճի մակարդակը բարձրացել է 18 սմ-ով, ինչը 1927 թվականից իրականացվող դիտարկումների պատմության երկրորդ ամենաբարձր հունիսյան ցուցանիշն է։ Ավելի մեծ բարձրացում հունիս ամսին արձանագրվել է միայն 1988 թվականին, որը համարվում է Սևանա լճի հիդրոօդերևութաբանական դիտարկումների ամբողջ պատմության ամենաջրառատ տարին։

Մինչև 2026 թվականը Սևանա լճից բաց թողնված ջրի նվազագույն քանակը գրանցվել է 2002 թվականին՝ 99,46 մլն մ³։ Այս պահին առկա բոլոր դրական նախադրյալները վկայում են, որ 2026 թվականը կարող է դառնալ Սևանա լճից ամենաքիչ քանակությամբ ջրի բացթողմամբ տարի»,- գրել է Ազիզյանը: