38 օր հացադուլի մեջ. «Ոտքերն «ատկազ» են արել, ճնշումն իջել՝ 70/50, արագ հասցրել են հիվանդանոց»

Լուրեր

18.10.2026 | 15:52
Ծանրորդ Էմմա Պողոսյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր
18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Մարտին Հովսեփյանը 38 օր է հացադուլի մեջ է, երեկվանից նա նաև ջրադուլ է հայտարարել։ Այսօր առողջական վիճակն այնքան է վատացել, որ շտապ տեղափոխվել է հիվանդանոց.

«Ոտքերն «ատկազ» են արել, ճնշումն իջել՝ 70/50, արագ հասցրել են հիվանդանոց»,- Factor TV-ին ահազանգել է կալանավորի մորաքրոջ որդին՝ Մհեր Մխոյանը։

47-ամյա կալանավորը հացադուլ է հայտարարել հուլիսի 20-ին, առողջական վիճակն այս ընթացքում արդեն մի քանի անգամ վատացել է, կանչվել է շտապօգնություն, ինչից հետո՝ տեղափոխվել հիվանդանոց։ Հովսեփյանը նաև ողնաշարի հետ կապված առողջական խնդիրներ ունի, ինչի հետևանքով ոտքերը շատ հաճախ թուլանում են։

«Ինն ամիս առաջ առողջ տեղափոխվել ա բանտ, հիմա կիսամեռ ա»,- ասում է Մհեր Մխոյանը։

Ավազակության, անձին հարկադրաբար ազատությունից զրկելու և թմրամիջոցների իրացման հոդվածներով 9 ամիս առաջ կալանավորված Մարտին Հովսեփյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները, ինչի պատճառով էլ դիմել է անժամկետ հացադուլի և ջրադուլի։

«Էստեղ մի ռուս կար, ծանոթիս վարձով տանն էր ապրում, ինձ առաջարկեց, որ դեղ՝ նարկոտիկ ծախենք, ես էլ չհամաձայնվեցի, իրան ծեծեցի: Ինքը էդ գիշերը մնաց էդ տանը, առավոտը ժամը 11-12-ից հետո «պրոստո» ոստիկանները եկան ու ինձ տարան: Հետո արդեն մեղադրանք առաջադրեցին, թե, իբր, ռազբոյ եմ արել, սկսեցին ուրիշ բաներ էլ իմ վրա գցել ու արդեն 9 ամիս ա բանտում եմ»,- Factor TV-ի հետ զրույցում օգոստոսի 26-ին գործից մանրամասներ էր պատմել կալանավորը։

Նրա խոսքով՝ հացադուլի դիմելու պատճառներից մեկը նաև իր նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքն է։ Հովսեփյանը նշում է, որ իր խնամքին ծանր հիվանդ մայր ունի, որի միակ խնամակալն էր, իսկ այսօր տարեց կինը լրիվ միայնակ է, առանց որևէ խնամքի.

«Մամաս մի քանի անգամ վիրահատվել ա, քաղցկեղ ունի՝ օնկոլոգիական խնդիր, բարձր ճնշում, շաքար։ Մենակ ա տունը, խնամակալը ես եմ, ես էլ առողջական խնդիրներ ունեմ, մեջքս ջարդված ա եղել, բայց էս պահին առաջնայինը ծնողիս կյանքն ա։ Ես խնդրում եմ, որ գոնե փոխեն կալանքը, չեմ ասում՝ ազատ արձակեն, թող տնային կալանք տան, էդ դեպքում գոնե տունը կլինեմ, մորս կողքը»։

Մարտին Հովսեփյանի առողջական վիճակի մասով Factor TV-ն փորձեց կապ հաստատել Քրեակատարողական բժշկության կենտրոն ՊՈԱԿ-ի հետ, սակայն մեզ դեռևս չի չհաջողվել։ Պաշտոնական պատասխան ստանալուն պես կհրապարակենք։

Ռոզա Վարդանյան