Դատախազության միջնորդությամբ Աշոցք համայնքին է վերադարձվել 7,5 հա հողատարածք

Լուրեր

06.11.2026 | 19:52
Մհեր Արմենիան և «Հայէկոնոմբանկ»-ը պայմանավորվել են
06.11.2026 | 19:44
Հայ սամբիստներն արծաթե ու բրոնզե մեդալներ են նվաճել աշխարհի առաջնությունում
06.11.2026 | 19:30
Ո՞վ առաջինը հարվածեց, ովքե՞ր էին բաժանում․ ԱԺ-ի ծեծկռտուքը՝ վայրկյան առ վայրկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 19:13
Տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների միջև հանդիպումը
06.11.2026 | 19:00
Իշխանությունն ընդդիմությանը ՌԴ-ի գործակալ է կոչում․ դատավճիռներ պիտի լինեին, թե չէ՝ 37 թվի հոտ է գալիս․ Վարդան Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:47
Վարազդատ Սուքիասյանը՝ Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի անդամի թեկնածու․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:35
Հիմնավոր կասկած ունենք, որ տանն էլ բան դրած կլինեն. Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:24
Բա վարչապետ ես, ազնի՛վ խոսի. Գյումրու մանկապարտեզի վրա 27 հազար կՎտ հավելագրում կա. Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:16
Մենք սովոր ենք ճնշումներին. դատավոր Կարապետ Բադալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:05
Ռաֆայել Նադալը կարող է դառնալ «Ռեալի» նախագահը
06.11.2026 | 17:54
ՀԷՑ-ը գտնվում էր խայտառակ վատ վիճակում, իշխանության խնդրանքով Սամվել Կարապետյանն այն գնեց. Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 17:43
«Սուրմալու» և «Փեթակ» առևտրի կենտրոններում հայտնաբերվել են կեղծված պիտանիության ժամկետով «Կինդեր» քաղցրավենիքներ
06.11.2026 | 17:34
Ալիևը կնոջ հետ այցելել է Արցախ, մասնակցել բնակավայրերի և նոր գործարանի բացմանը
06.11.2026 | 17:33
Սուպերհամակարգիչը կանխատեսել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտներին
06.11.2026 | 17:25
Ապագան ցույց կտա. Կադաստրի ղեկավարը` Արծվաշենը «աջ ու ձախ տանելու» մասին
Բոլորը

Շիրակի մարզի դատախազության ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Աշոցք համայնքում գտնվող 7,51 հա գյուղատնտեսական նշանակության երկու հողատարածքներ նախկին համայնքապետի որոշմամբ վարձակալության էին տրամադրվել օրենքի պահանջների խախտմամբ։ Դատախազության միջնորդության արդյունքում դադարեցվել է ֆիզիկական անձանց վարձակալության իրավունքը, և 4,768 միլիոն դրամ կադաստրային արժեքով հողատարածքները վերադարձվել են համայնքի տիրապետմանը։

«Շիրակի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում իրականացված ուսումնասիրությամբ պարզել է, որ Ա.Ա.-ն, 2006-2016 թվականներին հանդիսանալով Աշոցք գյուղի գյուղապետը, իսկ 2016-2018 թվականներին՝ Աշոցք խոշորացված համայնքի ղեկավարը, օրենքի խախտմամբ, Շիրակի մարզի Աշոցք համայնքի Աշոցք գյուղում գտնվող՝ 5,43 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության խոտհարքը և 2,08 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողը վարձակալության իրավունքով տրամադրել է ֆիզիկական անձանց:

Մասնավորապես՝ 2009 թվականին Աշոցք համայնքի ղեկավար Ա.Ա.-ի որոշմամբ, Աշոցք գյուղում գտնվող վերոնշյալ հողամասերը վարձակալության իրավունքով՝ 25 տարի ժամկետով, տրամադրվել է «աճուրդում» հաղթող ճանաչված ֆիզիկական անձի, մինչդեռ կադաստրային գործի ուսումնասիրությամբ պարզվել է, որ հողատարածքների տրամադրման ժամանակ անցկացված աճուրդն իրականացվել է Օրենքով սահմանված պահանջների խախտմամբ:

Վերոգրյալի հիման վրա՝ Շիրակի մարզի դատախազությունը Աշոցք համայնքի գործող ղեկավարին միջնորդագիր է հասցեագրել՝ ֆիզիկական անձանց կողմից հողատարածքների ապօրինի տիրապետումը դադարեցնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ:

Միջնորդագրի արդյունքում՝ Կադաստրի կոմիտեի կողմից 2026 թվականի օգոստոսի 20-ին տրամադրված տեղեկանքի համաձայն՝ վերոնշյալ հողատարածքների նկատմամբ դադարեցվել է ֆիզիկական անձանց վարձակալության իրավունքը. 7,51 հա մակերեսով՝ 4 միլիոն 768 հազար դրամ կադաստրային արժեքով հողատարածքները վերադարձվել են Աշոցք համայնքի տիրապետմանը»,- ասված է հաղորդագրւթյունում։