Կառլոս Ալկարասը կորտ է վերադառնում
Աշխարհի երկրորդ ռակետ Կառլոս Ալկարասը կմասնակցի թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնությանը (US Open)։ Այդ մասին իսպանացի թենիսիստը հայտնել է սոցիալական ցանցերում:
Վերջին շրջանում Ալկարասը վերականգնվում էր աջ դաստակի վնասվածքից: «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 7-ակի չեմպիոնը վնասվածքի պատճառով բաց էր թողել «Ռոլան Գարոսը» և «Ուիմբլդոնը»:
Կառլոս Ալկարասը US Open-ի գործող չեմպիոնն է: Նախորդ եզրափակիչում իսպանացին հաղթել է աշխարհի առաջին ռակետ, իտալացի Յանիկ Սիներին։
Դավիթ Եղիազարյան

