Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհը հիմնանորոգվում է

Լուրեր

15.10.2026 | 18:23
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի հանդիպումը
15.10.2026 | 18:23
Թուրքիայի կառավարությունը վերահսկողության տակ է վերցնել ընդդիմադիր խոշորագույն հեռուստալիքը․հեռարձակումը դադարեցված է
15.10.2026 | 18:16
Բաքվում Լավրովն ու Ֆիդանն Ուկրաինայի ճգնաժամի արդարացի կարգավորումն են քննարկել
15.10.2026 | 18:10
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը չպատասխանեց Բաքվում պահվող գերիների մասին հարցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 18:05
ԱԺ-ն և ՄԱԶԾ-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրել խորհրդարանական զարգացման վերաբերյալ
15.10.2026 | 17:54
Ալբանիայում բողոքի ցույցերի ժամանակ կառավարական շենքեր են հրկիզվել․ ուսանողները միացել են հակակառավարական շարժմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 17:42
Մոլդովական FlyOne-ը դուրս է եկել հայկական ավիաընկերությունից․ ովքե՞ր են նոր բաժնետերերը
15.10.2026 | 17:34
Բաքվում Թուրքիայի ԱԳ նախարարն ու այլ երկրների ներկայացուցիչներ Իսրայելի նախագահի ելույթի ժամանակ լքել են դահլիճը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 17:23
Ռուսաստանը դիմումներ չի ստացել TRIPP նախագծին մասնակցելու վերաբերյալ․ Լավրով
15.10.2026 | 17:07
Իհարկե օրինական է CPS բենզալցակայանը․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 16:55
Բրյուսելը սպասում է Զելենսկիին․ մեկնարկեց Եվրոպական խորհրդի գագաթնաժողովը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
15.10.2026 | 16:50
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի մասնակցությամբ ասուլիս՝ COP17-ի մեկնարկին ընդառաջ. ՈՒՂԻՂ
15.10.2026 | 16:44
Գագիկ Ծառուկյանի գործով մեղադրական եզրակացությունը չի համապատասխանում օրենքի պահանջին. Երեմ Սարգսյան
15.10.2026 | 16:30
Փաշինյանը աշխատանքային խումբ է ստեղծել՝ «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման խնդիրները քննարկելու համար
15.10.2026 | 16:19
Ռումինիայի ափերի մոտ լցանավի վրա բռնկված հրդեհից հետո 8 նավաստի անհետ կորել է
Բոլորը

Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ-6) միջպետական նշանակության ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածի լայնածավալ հիմնանորոգումը շարունակվում է: 

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն այցելել է նշված ճանապարհահատված` շինարարական աշխատանքների որակին ու ընթացքին հետևելու, տեղեկացնում են նախարարության լրատվական ծառայությունից: 

Ճանապարհի վերականգնման և բարելավման ծրագիրը մեկնարկել է անցած տարվա սեպտեմբերին։

«Կապավոր» ընկերությունը, որը պատասխանատու է ճանապարհի երրորդ հատվածի շինարարության համար, ամբողջությամբ ավարտել է կամուրջներից մեկի կառուցումը։

Ընկերության շինարարներն ավարտել են նաև 3 թունելներից երկրորդի հիմնանորոգումը: Այս դեպքում ավելի ճիշտ է ասել՝ կառուցումը, քանի որ տարիներ շարունակ այն վտանգավոր և դժվարանցանելի է եղել երթևեկության համար։

Այստեղ հատակն իջեցնելու եղանակով թունելի բարձրությունն ավելացվել է 2 մետրով` համապատասխանեցնելով ճանապարհաշինական ընդունված նորմերին։ Այն նաև լայնացվել է, հիմնովին նորոգվել են պատերն ու առաստաղը։

Մնացել է միայն լուսավորությունը ապահովել, որը, «Կապավոր» ընկերության տնօրենի խոսքով, նույնպես իրականացնելու են բարձր որակով։

Լիովին բարեկարգվել է նաև երրորդ թունելը։ Շինարարական ընկերության ղեկավարը հայտնեց, որ այստեղ կատարվել են ծրագրով նախատեսված բոլոր աշխատանքները։ Նախարարը, սակայն, ընդգծեց, որ անհրաժեշտ են բարեկարգման լրացուցիչ աշխատանքներ, որոնք կքննարկվեն ընթացիկ աշխատանքին զուգահեռ։

Վանաձորից եկող ճանապարհի առաջին հատվածում, որտեղ շինարարությունն իրականացնում է  «Արարատ-ճանշին» ընկերությունը, այս պահին ասֆալտապատման աշխատանքները ձգձգվում են ենթակառուցվածքները վերամոնտաժելու պատճառով։

Ուշացնում են ՀԷԿ-ի, ինչպես նաև ջրատար նոր խողովակները տեղադրող և հներն ապամոնտաժող ենթակապալառուները: Նախարարը պահանջեց հստակ վերջնաժամկետ և հանձնարարեց բոլոր հին խողովակները ապամոնտաժել և նորերը տեղադրել մինչև օգոստոսի 15-ը։ Հակառակ դեպքում կկիրառվեն տույժեր` այդ թվում նաև պայմանագրի վերանայում։

Հիմնանորոգվող երկրորդ հատվածի կապալառու «Ճանապարհ» ՍՊ ընկերության տնօրեն Էդուարդ Բեզոյանը նախարարին ներկայացրեց ընթացիկ խնդիրները։ Որոշ տեղերում առկա են նաև սեփականաշնորհված հողատարածքներն իրացնելու խնդիրներ։

Նախարարին ներկայացվեց կատարված աշխատանքը` ճանապարհի հատվածաբար լայնացումը, կառուցված հենապատերը, կտրուկ վայրէջք-վերելքների մեղմացումները։

Նախարար Վահան Մարտիրոսյանն, ընդհանուր առմամբ, շինարարության ընթացքն ու որակը գոհացուցիչ համարեց, սակայն բոլոր 3 ընկերություններին հանձնարարեց խստագույնս հետևել պայմանագրով նախատեսված ժամանակացույցին՝ միաժամանակ պահպանելով որակի պահանջները, հաշվի առնել նաև բնապահպանական նորմերը։