«Բարսելոնան» նվաճել է Գամպերի գավաթը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Կատալոնական «Բարսելոնան» նվաճել է ակումբի հիմնադիր Ժոան Գամպերի գավաթը։
Ամենամյա ընկերական խաղում Իսպանիայի չեմպիոնն ընդունել է եգիպտական «Ալ Ահլիին» ու հաղթել 2:1 հաշվով։
«Բարսելոնայի» կազմում առաջին խաղակեսում աչքի են ընկել եգիպտոսցի հարձկվող Համզա Աբդելքարիմը և բրազիլացի վինգեր Ռաֆինյան։
Երկրորդ խաղակեսի սկզբնամասում հաշվի տարբերությունը կրճատել է «Ալ Ահլիի» հարձակվող Զիզոն։
«Բարսելոնան» 48-րդ անգամ է նվաճել Գամպերի գավաթը։

