«Օլիմպիակոսը» հաստատեց Նաիր Թիկնիզյանի տրանսֆերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Հայաստանի ազգային հավաքականի եզրային պաշտպան Նաիր Թիկնիզյանը սերբական «Ցրվենա Զվեզդայից» տեղափոխվել է հունական «Օլիմպիակոս», հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:
Հունական ակումբը հաստատել է 27-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը և բարի գալուստ մաղթել նրան:
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ «Օլիմպիակոսը» 5 միլիոն եվրո է վճարելու տրանսֆերի համար: Եվս 2 միլիոն Սերբիայի չեմպիոնը կարող է ստանալ բոնուսների տեսքով: Թիկնիզյանի տարեկան աշխատավարձը հունական ակումբում կազմելու է 1.1 միլիոն եվրո:
Նաիր Թիկնիզյանը 2025թ․ ամռանը Մոսկվայի «Լոկոմոտիվից» է տեղափոխվել «Ցրվենա Զվեզդա», որի կազմում նախորդ մրցաշրջանում անցկացրել է 47 հանդիպում, խփել 1 գոլ, կատարել 7 գոլային փոխանցում, դարձել Սերբիայի չեմպիոն ու գավաթակիր։ Նա նաև ճանաչվել էր Սերբիայի ավարտված առաջնության լավագույն ձախ պաշտպան։ Transfermarkt-ը 7 միլիոն եվրո է գնահատում Թիկնիզյանի տրանսֆերային արժեքը։


