Ռոդրի. ««Բարսելոնայում» խաղալը երազանք է». ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» իսպանացի կիսապաշտպան Ռոդրին ժամանել է Կատալոնիա և բուժզննում անցնելուց հետո պայմանագիր կկնքի «Բարսելոնայի» հետ:

Աշխարհի նորընծա չեմպիոն Իսպանիայի հավաքականի 30-ամյա ֆուտբոլիստը պատմել է տպավորությունների մասին:

«Ես երջանիկ եմ։ Վերջին մի քանի օրերը շատ լարված էին, բայց ես ուրախ եմ, որ ամեն ինչ ավարտվեց։ «Բարսելոնայում» խաղալը երազանք է։ Շատ եմ ցանկանում միանալ նոր ակումբակիցներիս, որոնցից շատերին վաղուց գիտեմ։ Կպայքարենք բոլոր տիտղոսների համար»,- 2024 թ. «Ոսկե գնդակի» դափնեկրի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն։

Իսպանական մամուլի համաձայն, տրանսֆերի արժեքը կազմելու է 76,5 միլիոն եվրո:

Ռոդրին 2019 թվականին Մադրիդի «Աթլետիկոյից» է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի», որի հետ պայմանագիր ունի մինչև 2027 թվականի հունիսի 30-ը։ Անգլիական ակումբի կազմում կիսապաշտպանն անցկացրել է 298 հանդիպում, դարձել 28 գոլի ու 32 գոլային փոխանցման հեղինակ։ ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում կայացած աշխարհի առաջնության եզրափակիչից հետո նա ստացել էր մրցաշարի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը: Transfermarkt 55 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը: