ՊԵԿ-ը բացահայտել է 3.4 մլրդ դրամի կեղծ հարկային հաշիվների շրջանառության սխեմա

Լուրեր

21.10.2026 | 19:14
Հայաստանի արտահանումը ԵՄ երկրներ աճել է 51%-ով․ Գևորգ Պապոյան
21.10.2026 | 19:00
Ընտրակաշա՞ռք, թե՞ աշխատավարձ․ ինչի համար էր գաղտնի տեսագրության փողը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 18:50
Եվրահանձնաժողովը հետաքննություն է սկսել Booking.com-ի նկատմամբ՝ հնարավոր խարդախությունների պատճառով
21.10.2026 | 18:45
Հայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել Թուրքիայում
21.10.2026 | 18:38
«Իմ կադրն է եղել, դժգոհություն չեմ ունեցել»․ Շենգավիթի թաղապետը՝ օգնականի աշխատանքի ու կալանավորման մասին
21.10.2026 | 18:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը չի բացառել, որ Երևանը կարող է որոշել մնալ կազմակերպության կազմում
21.10.2026 | 18:21
41.8 մլն դրամ՝ վարչապետի աշխատակազմի պարգևավճարների ու աշխատավարձերի համար, ևս 40 մլն դրամ՝ գործուղումներին
21.10.2026 | 18:17
1,2 մլրդ դրամից ավելի գույք կբռնագանձվի Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից․ Դատախազություն
21.10.2026 | 18:10
TRIPP-ի համաձայնագրի վավերացումն ԱԺ հանձնաժողովում հաստատվեց//ՀԱՊԿ քարտուղարը՝ ՀՀ կարգավիճակի մասին․ ԼՈՒՐԵՐ
21.10.2026 | 18:02
ՌԴ-ն գազի գինը եթե միակողմանի բարձրացնի, ինչքանո՞վ է գործընկերային. Միրզոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 17:55
Տնօրենի պաշտոն՝ ՔՊ-ի աջակցության դիմա՞ց․ ի՞նչ է թաքնված Սպիտակի համայնքապետի նշանակման հետևում
21.10.2026 | 17:49
Թրամփը մեկնաբանել է վարձկանության գործով ՌԴ-ում դատապարտված ամերիկացու ազատ արձակումը
21.10.2026 | 17:38
Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը՝ ադրբեջանցի հովվի՝ ՀՀ սահմանն անցնելու մասին
21.10.2026 | 17:35
Դեռ ճշգրտման կարիք կա. Միրզոյանը` ՀՀ բեռների Ադրբեջանի տարածքով անցնելու ընթացակարգի մասին
21.10.2026 | 17:28
Պուտինն ու Ուիթկոֆն ավարտել են շուրջ երեք ժամ տևած հանդիպումը
Բոլորը

ՊԵԿ-ի տվյալներով՝ մի խումբ անձինք ձևականորեն գրանցված ընկերությունների միջոցով, առանց ապրանքների փաստացի մատակարարման կամ ծառայությունների մատուցման, 2025 թվականի նոյեմբերից մինչև 2026 թվականի փետրվարը դուրս են գրել շուրջ 3.4 մլրդ դրամի կեղծ հարկային հաշիվներ։ Պետությանը պատճառված վնասը գնահատվում է շուրջ 557 մլն դրամ, դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։

«ՀՀ պետական եկամուտների կոմիտեի Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության առաջին բաժին օպերատիվ տեղեկություններ էին ստացվել այն մասին, որ մի խումբ անձինք ձևականորեն գրանցված ընկերության անունից, առանց ապրանքների փաստացի մատակարարման կամ ծառայությունների իրական մատուցման, դուրս են գրել հարկային հաշիվներ։

Ձեռք բերված տվյալների համաձայն՝ կիրառվել է նախապես մշակված բազմաստիճան սխեմա։ Հիմնականում ֆինանսական միջոցներ չունեցող կամ նախկինում դատապարտված անձանց անուններով գրանցվել են  ընկերություններ։ Վերջիններս, չունենալով ապրանքների ձեռքբերումը հիմնավորող փաստաթղթեր, անհրաժեշտ գույք, տեխնիկական միջոցներ կամ աշխատուժ, փաստաթղթերով ձևակերպել են զգալի ծավալի շինանյութի իրացումներ և շինարարական ծառայությունների մատուցումներ։

Սխեմայի սկզբնական օղակում ներգրավված կազմակերպության անունից կեղծ հարկային հաշիվներ են դուրս գրվել հաջորդ օղակում ընդգրկված տնտեսավարողների համար։ Վերջիններս էլ փաստաթղթերով իրացումներ են ձևակերպել իրական գործունեություն իրականացնող ընկերություններին։ Այս ամենի հետևանքով այդ ընկերությունների մոտ արհեստականորեն ձևավորվել են ավելացված արժեքի հարկից հաշվանցման ենթակա գումարներ, ինչպես նաև շահութահարկի հաշվարկներում համախառն եկամտից նվազեցման ենթակա ծախսեր։

Միաժամանակ, սխեմայի սկզբնական օղակում ներգրավված կազմակերպությունը հարկային մարմին հաշվարկ-հաշվետվություններ չի ներկայացրել կամ ներկայացրել է խեղաթյուրված տվյալներ՝ չվճարելով առաջացած հարկային պարտավորությունները։ Իսկ միջանկյալ օղակում ներգրավված տնտեսավարողների մոտ, հաշվանցման ենթակա գումարների առկայության պատճառով, որպես կանոն, հարկային պարտավորություններ չեն առաջացել։

ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների ձեռնարկած լայնածավալ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ընկերությունը 2025 թվականի նոյեմբերից մինչև 2026 թվականի փետրվարն ընկած ժամանակահատվածում, առանց ապրանքների մատակարարման կամ ծառայությունների մատուցման, դուրս է գրել ընդհանուր 3.4 միլիարդ դրամի հարկային հաշիվներ՝ պետությանը պատճառելով շուրջ 557 միլիոն դրամի վնաս։

Դեպքի վերաբերյալ հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե, որտեղ առանց ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման  կեղծ փաստաթղթեր կազմելու և տրամադրելու հանցագործության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Կատարվում է նախաքննություն։

ՊԵԿ-ը հարկ վճարողներին հորդորում է զերծ մնալ առանց ապրանքների մատակարարման կամ ծառայությունների մատուցման անապրանք հարկային հաշիվներ դուրս գրելուց, ինչպես նաև ծախսերի և եկամուտների վերաբերյալ կեղծ փաստաթղթեր կազմելուց։

Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը շարունակելու է հետևողական միջոցառումներ ձեռնարկել կեղծ գործարքների շղթաները բացահայտելու, պետական բյուջեին վնաս պատճառող սխեմաները կանխելու իսկ կազմակերպիչներին պատասխանատվության ենթարկելու հարցում»,- ասված է ՊԵԿ-ի տարածած հաղորդագրությունում։