«Ուժեղ Հայաստան»-ի օգտին ընտրակաշառք տալու գործով 14 անձի վերաբերյալ նյութերն ուղարկվել են դատարան. Դատախազություն

Լուրեր

20.10.2026 | 23:17
COP17-ի շրջանակում քննարկվել է ավանդական գիտելիքի դերը կենսաբազմազանության պահպանության գործում
20.10.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.10.2026 | 22:47
Հրազդանում վաղը վթարային ջրանջատում կլինի
20.10.2026 | 22:30
Ռուբիոն հայտարարել է, որ Ուկրաինային որսացող հրթիռների մատակարարման հնարավոր ուշացումները միտումնավոր չեն
20.10.2026 | 22:16
Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգն աշխատում է խափանումներով. ՊԵԿ
20.10.2026 | 22:02
Google Cloud-ը խափանվել է․ Եվրոպայում անհասանելի են դարձել Revolut-ը և այլ ծառայություններ
20.10.2026 | 21:49
Հոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգը
20.10.2026 | 21:35
Ինչու է Էրդողանը որոշել չմեկնել Բաքու և ինչ պահանջներ է ներկայացրել Ադրբեջանը․ MEE-ի անդրադարձը Թուրքիա-Ադրբեջան լարվածությանը
20.10.2026 | 21:22
Առուշանյանը՝ առաջ և հիմա․ ինչպես Փաշինյանի իշխանությունը «կործանարարից» դարձավ «հայրենիքի նվիրյալ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 21:14
Նիդերլանդներում Ադրբեջանի դեսպանատան մոտ դպրոցներում հիջաբի արգելքի դեմ ակցիա է անցկացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 21:00
Փաշինյանը ցույց է տալիս՝ Царь хороший, бояре плохие․ եթե տասովշչիկներին ՔՊ թեկնածու ես դարձնում, էդպես պիտի լինի․ Դանիել Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 20:57
Ով է լինելու ՔՊ նոր պատգամավորը՝ ըստ ցուցակի
20.10.2026 | 20:56
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը պարտությամբ մեկնարկեց ԱԱ-2028-ի որակավորման փուլում
20.10.2026 | 20:54
24 ժամ գազ չի լինի Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրերում
20.10.2026 | 20:45
Նորվեգիայում ընթանում է Զելենսկիի հանդիպումը Թրամփի հատուկ բանագնացների հետ
Բոլորը

Դատախազը, 2026 թվականի օգոստոսի 14-ին, հաստատված մեղադրական եզրակացությամբ, Հակակոռուպցիոն դատարան է հանձնել ընտրակաշառք տալու և ստանալու համար մեղադրվող 14 անձի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

«Քրեական վարույթով պարզվել է, որ ՀՀ Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունների մասնակից «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի համակիր, նույն դաշինքի անունից հանդես եկող Կ.Պ.-ն, նախնական համաձայնության գալով վերոնշյալ դաշինքի այլ համակիրների, այդ թվում՝ Հ.Ս.-ի և Լ.Վ.-ի հետ, նպատակադրվել է Շիրակի մարզի Գյումրի համայնքի ընտրատեղամասերի ընտրական հանձնաժողովների կազմում ներգրավելու եղանակով՝ որպես քողարկված վարձատրություն, ընտրակաշառք տալ ընտրողներին:

Մասնավորապես՝ Կ.Պ.-ն, Հ.Ս.-ն և Լ.Վ.-ն առաջարկել են 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք ընտրություններին մասնակցելու և նշված դաշինքի օգտին քվեարկելու, ինչպես նաև իրենց մերձավորների՝ ընտրություններին մասնակցելը և նույն կուսակցությունների դաշինքի օգտին քվեարկելն ապահովելու պայմանով, կազմակերպել համապատասխան տեղամասային ընտրական հանձնաժողովներում Մ.Գ.-ի, Ար.Գ.-ի, Կ.Գ.-ի, Ա.Գ.-ի, Վ.Ն.-ի, Մ.Ն.-ի, Գ.Ա.-ի, Լ.Հ.-ի, Ռ.Ա.-ի, Ս.Ե.-ի և Մ.Գ.-ի ընդգրկումը: Մ.Գ.-ն, Ար.Գ.-ն, Կ.Գ.-ն, Ա.Գ.-ն, Վ.Ն.-ն, Մ.Ն.-ն, Գ.Ա.-ն, Լ.Հ.-ն, Ռ.Ա.-ն, Ս.Ե.-ն և Մ.Գ.-ն ընդունել են ընտրակաշառք տալու առաջարկը:

2026 թվականի հունիսի 6-ին Լ.Վ.-ն, նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, վերոնշյալ անձանցից յուրաքանչյուրին փոխանցել է 30 հազար դրամ ընտրակաշառք։

Նախաքննության ընթացքում 14 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում. 3 անձի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 2-րդ մասով, 9 անձի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 2-րդ մասով և 2 անձի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 1-ին մասով:

Դատախազը 2026 թվականի օգոստոսի 14-ին, քրեական վարույթի նյութերը՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ, հանձնել է Հակակոռուպցիոն դատարան»,- ասվում է հաղորդագրությունում: