Թվայնացումը՝ ՊԵԿ բարեփոխումների կարևոր բաղադրիչ․ խորհրդի նիստում քննարկվել են նոր նախաձեռնություններ

Լուրեր

14.08.2026 | 20:55
Պապիկյանը ծանոթացել է ՊՆ-ին մատուցվող հոգեբանական ծառայությունների ընթացիկ զեկույցին
14.08.2026 | 20:38
Ծափերը դարձան սպառնալիք․ ինչպես ու ինչու փոխվեց ՔՊ-ի վերաբերմունքը Էդգար Ղազարյանի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.08.2026 | 20:31
Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ փոխնախարարները հանդիպում են ունեցել
14.08.2026 | 20:22
Սպիտակ տունը ՆԱՏՕ-ի երկրներին հարցաթերթիկ է ուղարկել՝ Թրամփի քաղաքականությանն աջակցելու մակարդակը հասկանալու համար․ Bloomberg
14.08.2026 | 20:08
Աշտարակի խճուղում մեքենայից գազային ատրճանակով օդ է կրակել․ 19-ամյա երիտասարդը հայտնաբերվել է. ՆԳՆ
14.08.2026 | 19:52
Ռուսական համարներ չի եղել, Լատվիայի հյուպատոսի համարներն է եղել. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.08.2026 | 19:40
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
14.08.2026 | 19:27
Խաչատուր Պողոսյանը նշանակվել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար
14.08.2026 | 19:13
Ֆուտբոլի Հայաստանի Մ-17 հավաքականը հավաք կանցկացնի
14.08.2026 | 19:00
ԱՄՆ-ն Իրանին սպառնացել է տնտեսական ճնշման ուժգնացմամբ
14.08.2026 | 18:55
ՀԷՑ-ի դիմումով բարձրանալու է հոսանքի գինը. Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.08.2026 | 18:47
Իսլամ Մախաչևը և Իան Հարին կշռվել են տիտղոսային մենամարտից առաջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.08.2026 | 18:40
Դատախազը ձեր հետևից գալու է, ձեր թեկնածությունն առաջադրելիս սա հաշվի առե՞լ եք. Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.08.2026 | 18:35
Գարեգին Բ Կաթողիկոսի գործով նիստը նշանակվել է օգոստոսի 28-ին
14.08.2026 | 18:24
Դավիդ Թավադյանը նշանակվել է պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ
Բոլորը

ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանի գլխավորությամբ տեղի է ունեցել թվայնացման խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվել են Կոմիտեում իրականացվող թվայնացման աշխատանքներն ու առաջիկա ծրագրերը։

Հակոբյանը նշել է, որ առաջիկայում թվայնացումը դառնալու է ՊԵԿ-ի բարեփոխումների կարևոր բաղադրիչ։ Նրա խոսքով՝ հաջորդ տարվանից նախատեսվում է անցնել մի շարք առանցքային նախաձեռնությունների և փոփոխությունների իրականացման։

Նիստում քննարկվել են «Հեռավար մաքսային մարմին» համակարգի ստեղծման, մաքսային սպասարկման միասնական էլեկտրոնային համակարգի և «Մաքսային սպասարկում» նոր համակարգի ներդրման աշխատանքները։

Հարկային ոլորտում անդրադարձ է կատարվել արհեստական բանականության գործիքների ներդրմանը, առցանց էլեկտրոնային ՀԴՄ-ի, հարկային պարտավորությունների մարման վերաբերյալ հաշվետվությունների և դրոշմանիշային վճարների հաշվառման նոր համակարգերին։

ՊԵԿ-ից հայտնել են, որ ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի կատարելագործման աշխատանքները գտնվում են ավարտական փուլում։