Հաստատվել է օտարերկրյա պետության քաղաքացու կողմից ՀՀ քաղաքացի համարվող և ՀՀ տարածքից դուրս ապրող երեխայի որդեգրման վերաբերյալ կարգը

Լուրեր

21.10.2026 | 19:14
Հայաստանի արտահանումը ԵՄ երկրներ աճել է 51%-ով․ Գևորգ Պապոյան
21.10.2026 | 19:00
Ընտրակաշա՞ռք, թե՞ աշխատավարձ․ ինչի համար էր գաղտնի տեսագրության փողը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 18:50
Եվրահանձնաժողովը հետաքննություն է սկսել Booking.com-ի նկատմամբ՝ հնարավոր խարդախությունների պատճառով
21.10.2026 | 18:45
Հայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել Թուրքիայում
21.10.2026 | 18:38
«Իմ կադրն է եղել, դժգոհություն չեմ ունեցել»․ Շենգավիթի թաղապետը՝ օգնականի աշխատանքի ու կալանավորման մասին
21.10.2026 | 18:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը չի բացառել, որ Երևանը կարող է որոշել մնալ կազմակերպության կազմում
21.10.2026 | 18:21
41.8 մլն դրամ՝ վարչապետի աշխատակազմի պարգևավճարների ու աշխատավարձերի համար, ևս 40 մլն դրամ՝ գործուղումներին
21.10.2026 | 18:17
1,2 մլրդ դրամից ավելի գույք կբռնագանձվի Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից․ Դատախազություն
21.10.2026 | 18:10
TRIPP-ի համաձայնագրի վավերացումն ԱԺ հանձնաժողովում հաստատվեց//ՀԱՊԿ քարտուղարը՝ ՀՀ կարգավիճակի մասին․ ԼՈՒՐԵՐ
21.10.2026 | 18:02
ՌԴ-ն գազի գինը եթե միակողմանի բարձրացնի, ինչքանո՞վ է գործընկերային. Միրզոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 17:55
Տնօրենի պաշտոն՝ ՔՊ-ի աջակցության դիմա՞ց․ ի՞նչ է թաքնված Սպիտակի համայնքապետի նշանակման հետևում
21.10.2026 | 17:49
Թրամփը մեկնաբանել է վարձկանության գործով ՌԴ-ում դատապարտված ամերիկացու ազատ արձակումը
21.10.2026 | 17:38
Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը՝ ադրբեջանցի հովվի՝ ՀՀ սահմանն անցնելու մասին
21.10.2026 | 17:35
Դեռ ճշգրտման կարիք կա. Միրզոյանը` ՀՀ բեռների Ադրբեջանի տարածքով անցնելու ընթացակարգի մասին
21.10.2026 | 17:28
Պուտինն ու Ուիթկոֆն ավարտել են շուրջ երեք ժամ տևած հանդիպումը
Բոլորը

Կառավարությունը հաստատել է Օտարերկրյա պետության քաղաքացու կողմից ՀՀ քաղաքացի համարվող և ՀՀ տարածքից դուրս ապրող երեխայի որդեգրման նախնական համաձայնության տրամադրման համար երեխայի որդեգրման գործն ուսումնասիրելու և ՀՀ Կառավարության քննարկմանը ներկայացնելու կարգը։ Որոշման նպատակն է կարգավորել օտարերկրյա պետություններում բնակվող ՀՀ քաղաքացի երեխաների որդեգրման դեպքում ՀՀ կառավարության կողմից նախնական համաձայնություն տրամադրելու համար երեխայի որդեգրման գործն ուսումնասիրելու և ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնելու հետ կապված իրավահարաբերությունները։

Կարգավորումները մշակվել են այն տրամաբանությամբ, որ երաշխավորվի վերոգրյալ գործընթացի շրջանակներում այն նույն չափանիշների կիրառումը, որոնք տարածվում են ներպետական որդեգրման և «Երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին» կոնվենցիայի շրջանակներում իրականացվող օտարերկրյա որդեգրումների ընթացքում՝ միաժամանակ հաշվի առնելով այս գործընթացի առանձնահատկությունները, մասնավորապես այն հանգամանքը, որ երեխան գտնվում է ՀՀ տարածքից դուրս և որ օտարերկրյա պետությունն իր ներպետական օրենսդրությանը համահունչ նախնական եզրակացության է հանգել որդեգրման նպատակահարմարության և իրավաչափության առթիվ։

Այսպես, սահմանվել է, որ մինչև օտարերկրյա պետությունում որդեգրման գործընթացի ավարտը համապատասխան պետության իրավասու մարմինը կամ որդեգրել ցանկացող անձը պետք է ՀՀ արդարադատության նախարարություն ներկայացնի որդեգրել ցանկացող անձի և որդեգրման ենթակա երեխայի վերաբերյալ մի շարք տեղեկություններ ու փաստաթղթեր։ Մասնավորապես, որոշմամբ պարտադիր ներկայացման ենթակա՝ որդեգրել ցանկացող անձի վերաբերյալ տվյալներում ներառվել են այն բոլոր տեղեկությունները, որոնք պետք է ներկայացվեն ՀՀ-ում մշտապես բնակվող երեխային որդեգրել ցանկացող անձանց կողմից՝ ապահովելու համար գործընթացների միասնական տրամաբանությունը, քանի որ տվյալ դեպքում ևս ՀՀ իրավասու մարմինները պետք է ստուգեն որդեգրել ցանկացող անձի տվյալները և համոզվեն, որ վերջինս բավարարում է որպես որդեգրել ցանկացող անձ հաշվառվելու նախապայմաններին։

Արդյունքում՝ կապահովվի ՀՀ տարածքից դուրս բնակվող և ՀՀ քաղաքացի հանդիսացող երեխաների որդեգրման գործի պատշաճ ուսումնասիրությունը ՀՀ իրավասու մարմինների կողմից և դրանց հիման վրա Կառավարության նախնական համաձայնության տրամադրումը կամ դրա մերժումը, ինչն իր հերթին կերաշխավորի, որ ՀՀ տարածքից դուրս ՀՀ քաղաքացի երեխաների որդեգրման գործընթացում լիարժեք կերպով հաշվի առնվեն երեխաների լավագույն շահերը։