«Շիրակ» օդանավակայանի թռիչքուղու համար ձեռք բերված մետաղյա բաշխիչ արկղերը պահվել են աշխատակցի ավտոտնակում. ՔԿ

Լուրեր

15.10.2026 | 17:23
Ռուսաստանը դիմումներ չի ստացել TRIPP նախագծին մասնակցելու վերաբերյալ․ Լավրով
15.10.2026 | 17:07
Իհարկե օրինական է CPS բենզալցակայանը․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 16:55
Բրյուսելը սպասում է Զելենսկիին․ մեկնարկեց Եվրոպական խորհրդի գագաթնաժողովը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
15.10.2026 | 16:50
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի մասնակցությամբ ասուլիս՝ COP17-ի մեկնարկին ընդառաջ. ՈՒՂԻՂ
15.10.2026 | 16:44
Գագիկ Ծառուկյանի գործով մեղադրական եզրակացությունը չի համապատասխանում օրենքի պահանջին. Երեմ Սարգսյան
15.10.2026 | 16:30
Փաշինյանը աշխատանքային խումբ է ստեղծել՝ «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման խնդիրները քննարկելու համար
15.10.2026 | 16:19
Ռումինիայի ափերի մոտ լցանավի վրա բռնկված հրդեհից հետո 8 նավաստի անհետ կորել է
15.10.2026 | 16:07
ՀՀ-ն ցուցաբերել է արտակարգ դիվանագիտական կարողություն՝ միավորելով տարբեր կարծիքներ․ ՄԱԿ գլխավոր քարտուղար
15.10.2026 | 15:59
Հայտնի է՝ երբ կմեկնարկի ձմեռային զորակոչը
15.10.2026 | 15:50
Ուկրաինայի ՊՆ-ն հայտնել է Starlink համակարգերի աշխատանքի լիովին վերականգնման մասին
15.10.2026 | 15:41
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը նոր հեռանկարներ է ստեղծում Արևելքի և Արևմուտքի միջև կապերի զարգացման համար․Տոկաև
15.10.2026 | 15:30
Սամվել Թադևոսյանը՝ «Golden Globes»-ի Beacon Award մրցանակակիր
15.10.2026 | 15:19
Մասուդ Փեզեշքիանը կժամանի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին
15.10.2026 | 15:10
Փաշինյանը՝ COP-ին Ադրբեջանի մասնակցության մասին//Սիսիայում հայրը սեռական բռնության է ենթարկել դստերը․ ԼՈՒՐԵՐ
15.10.2026 | 15:07
Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ պաշտոնեական դիրքն օգտագործելու եղանակով առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից, նախնական քննության տվյալներով՝ «Շիրակ» օդանավակայանի թռիչքուղում տեղադրելու նպատակով  2016թ. հունիսի 24-ին ԱՁ-ից հաշիվ- ապրանքագրով ձեռք է բերվել 6 մետաղյա բաշխիչ արկղ, որոնք  չեն տեղադրվել և շահագործման չեն հանձնվել: Սակայն, համաձայն  կազմված բաշխման արկղերի տեղադրման և շահագործման ակտի՝ դրանք տեղադրվել են Գյումրու «Շիրակ» օդանավակայանի թռիչքադաշտում և հանձնվել շահագործման: Նշված ակտը վավերացվել է «Զվարթնոց» ԱՕԿ ՓԲ ընկերության նախկին տնօրենի և այլ անձանց  ստորագրություններով:

Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է նաև, որ 2015թ. դեկտեմբերի 11-ին օդանավակայանի համար գնվել է նաև 14 խոնավաչափ և 15 ջերմաչափ, սակայն դրանք ևս չեն արտացոլվել գույքային գրանցման ցանկերում:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի և 314-րդ հոդվածի հատկանիշներով:

Մետաղյա բաշխիչ արկղերը ներկայացվել են վարույթն իրականացնող մարմնին։ Նախնական տվյալներով՝ դրանք պահվել են «Զվարթնոց» ԱՕԿ ՓԲ ընկերության աշխատակցի առանձնատան ավտոտնակում։

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ։ Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա կկայացվեն համապատասխան դատավարական որոշումներ։