Թուրքիայում վերականգնվում է Քառասուն մանուկ հայկական եկեղեցին

Լուրեր

12.08.2026 | 18:35
Ռոնալդուն աջակցել է Մեսիին
12.08.2026 | 18:27
Արամ Վարդևանյանը չկարողացավ զսպել ծիծաղը․ Ռուբինյանը դիտողություն արեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.08.2026 | 18:18
Ինչպես է ապահովագրության համակարգը գործելու 200 հազարից ցածր աշխատավարձ ստացողների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.08.2026 | 18:10
Ընդդիմադիր ուժերի միջև քննարկումները շարունակվում են // Թուրքիայում հայկական եկեղեցի են վերականգնում․ ԼՈՒՐԵՐ
12.08.2026 | 18:01
1,2 մլրդ դրամի թմրամիջոցների մաքսանենգության գործով 3 անձ կալանավորվել է. ՔԿ
12.08.2026 | 17:54
Թուրքիայում ուսումնական թռիչքի ժամանակ F-16 օդանավ է կործանվել
12.08.2026 | 17:44
Հարցն անձնական վիրավորանք եմ ընդունում, չեմ պատասխանում․ Հայկ Ֆարմանյանը՝ Վիլեն Գաբրիելյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.08.2026 | 17:35
Կադիրովը հրաժարվել է չեչեններին ուղարկել Ուկրաինա կռվելու՝ հանուն Կրեմլի «ռուսական խաղաղության»․ The Economist
12.08.2026 | 17:22
«Սան Պաուլուի» ավտոբուսն առգրավվել է 86 կգ մարիխուանա տեղափոխելիս
12.08.2026 | 17:15
Կիևյան կամրջի երթևեկելի հատվածը կբացվի նախատեսված ժամկետից ավելի շուտ. քաղաքապետարան
12.08.2026 | 17:08
Թուրքիայում վերականգնվում է Քառասուն մանուկ հայկական եկեղեցին
12.08.2026 | 16:59
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շրջայց է կատարել շինարարական հրապարակներում
12.08.2026 | 16:50
Չեմպիոնների լիգայում հայտնի են որակավորման փլեյ-օֆֆի բոլոր զույգերը
12.08.2026 | 16:41
ՄԻՊ-ի նախաձեռնությամբ քննարկվել են ՔԿՀ-ներում արձանագրված խնդիրներն ու դրանց լուծումները
12.08.2026 | 16:32
Գագիկ Խաչատրյանին տեսնելուց կբարևեմ. Հայկ Ֆարմանյանը՝ ՊԵԿ-ում աշխատանքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի հարավային շրջանում գտնվող Հաթայ նահանգի Իսքենդերունի շրջանում կառուցված «Քառասուն մանուկ» հայկական եկեղեցին վերանորոգվում է։ Նշենք, որ եկեղեցին զգալի վնաս էր կրել 2023-ի փետրվարի 6-ին Թուրքիայում տեղի ունեցած 7,6-7,7 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով, գրում է ermenihaber-ը։

Եկեղեցին կառուցվել է 1876-ին և ունի 150 տարվա պատմություն։

«Քառասուն մանուկ» հայկական եկեղեցու հիմնադրամի տնօրենների խորհրդի նախագահ Յուսուֆ Թաբաշը հայտարարել է, որ վերականգնման աշխատանքները կիրականացվեն պետության կողմից տրամադրված 5 մլն լիրայի (105.000 դոլար) աջակցությամբ: Երկրաշարժից հետո վնասվել և ավերվել է խորանի հատվածը։

Թաբաշն ընդգծել է, որ եկեղեցին այս շաբաթվա վերջին ամբողջությամբ փակ կլինի պատարագների համար։ Վերականգնման շրջանակներում կնորոգվի եկեղեցու տանիքը, կվերականգնվի հատակը և կլուծվի առկա ջրահեռացման խնդիրը։ Կվերակառուցվեն խորանները, և անհրաժեշտ աշխատանքներ կկատարվեն վերանորոգման կարիք ունեցող պատերի տեսքը վերականգնելու համար։

Բացի այդ կվերականգնվեն նաև եկեղեցուն կից կառույցները, խանութները, որոնք ապահովում են եկեղեցու եկամտի աղբյուրը։