Շանթ Սարգսյանն առաջատարների թվում է Իտալիայում
Իտալիայում անցկացվող «24th Spilimbergo International 2026» շախմատի միջազգային մրցաշարի «Master» խմբում 5 խաղափուլից հետո Հայաստանի հավաքականի անդամ Շանթ Սարգսյանը վաստակել է 4 միավոր և կիսում է 3-25-րդ տեղերը:
Հայաստանի հավաքականի մեկ այլ շախմատիստ Մանուէլ Պետրոսյանը և ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Մանուկյանը ունեն 3.5-ական միավոր, հաղորդում է ՀՇՖ մամուլի ծառայությունը:
6-րդ խաղափուլը կկայան օգոստոսի 12-ին:

