Լուիս Էնրիկեն մտադիր է կրկնել «Ռեալի» պատմական նվաճումը Չեմպիոնների լիգայում
Ֆրանսիական ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հայտարարել է, որ իր թիմը մտադիր է երրորդ անգամ անընդմեջ հաղթել Չեմպիոնների լիգայում։
«Մեր առջև յուրահատուկ մարտահրավեր է դրված՝ հավասարվել «Ռեալին», եթե կարողանանք երրորդ անգամ անընդմեջ հաղթել Չեմպիոնների լիգան։ Եվրոպական ֆուտբոլի պատմության մեջ նման նվաճման գրեթե ոչ մի օրինակ չկա․ բացի Մադրիդի «Ռեալից», ոչ ոք չի կարողացել երեք անգամ անընդմեջ նվաճել այս գավաթը։ Համոզված եմ՝ այս պահին Եվրոպայում չկա այնպիսի թիմ, որն ավելի մեծ մոտիվացիա ունի, քան մենք»,- իսպանացի մասնագետի խոսքը մեջբերում է RMC Sport-ը։
Հիշեցնենք, որ Մադրիդի «Ռեալը» Չեմպիոնների լիգայում երեք անգամ անընդմեջ հաղթել է 2016, 2017 և 2018 թվականներին։ Այդ ժամանակահատվածում թիմի գլխավոր մարզիչը ֆրանսիացի լեգենդար ֆուտբոլիստ Զինեդին Զիդանն էր։
ՊՍԺ-ն Չեմպիոնների լիգայի տիտղոսը նվաճել է 2025 և 2026 թվականներին։ Նախորդ եզրափակիչում փարիզցիները հետխաղային 11-մետրանոցներով հաղթել էին հաղթել են Լոնդոնի «Արսենալին»։

