Գալուզինը նշել է, թե երբ կարող է քննարկվել ՀԱՊԿ-ում Հայաստանի ձայնի իրավունքի հարցը

Լուրեր

27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
27.09.2026 | 18:11
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
27.09.2026 | 17:39
Բիլ Գեյթսը զգուշացրել է, որ արհեստական բանականության պատճառով կարող է մինչև մեկ միլիարդ մարդ մահանալ
27.09.2026 | 17:27
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների վերջնական դիրքերը
27.09.2026 | 17:00
ՄՔԾ-ի մի շարք ստորաբաժանումներ և շրջիկ գրասենյակներ այսօր կաշխատեն մինչև 20:00-ն
27.09.2026 | 16:36
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 14:00-ի դրությամբ
27.09.2026 | 16:24
Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել
27.09.2026 | 15:55
Անձրև, ջերմաստիճանի նվազում․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները
27.09.2026 | 15:06
Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան
27.09.2026 | 14:38
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները հաղթեցին վերջին տուրում
Բոլորը

Հավաքական անվտանգության կազմակերպությունում (ՀԱՊԿ) Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցը կարող է քննարկվել կազմակերպության նոյեմբերի 11-ի գագաթնաժողովում, ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

«Կազմակերպության անդամներից մեկի նկատմամբ սահմանափակող միջոցների հնարավոր ընդունման վերաբերյալ ցանկացած որոշում Հավաքական անվտանգության խորհրդի (որը ներառում է ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարներին) իրավասությունների շրջանակում է, որն իրավունք ունի նման որոշումներ կայացնել կազմակերպության կանոնադրության դրույթների հիման վրա (համապատասխան դրույթներ են պարունակում, մասնավորապես, 20-րդ և 25-րդ հոդվածները)»,- ասել է Գալուզինը՝ պատասխանելով պարտավորությունների չկատարման վերաբերյալ կանոնադրության համապատասխան հոդվածը կիրառելու վերաբերյալ հարցին։

Նա հավելել է, որ Խորհրդի հաջորդ նիստը նախանշված է նոյեմբերի 11-ին Մոսկվայում։

Գալուզինի խոսքով՝ ՀԱՊԿ կանոնադրությունը միջազգային պայմանագիր է և պետք է բարեխղճորեն կատարվի բոլոր կողմերի կողմից, ներառյալ՝ յուրաքանչյուր անդամ պետության պարտավորությունը՝ ֆինանսավորել ՀԱՊԿ մարմինների գործունեությունը։

«Երևանի կողմից կազմակերպության աշխատանքներին մասնակցելուց հրաժարվելը և տարեկան բյուջեի վերաբերյալ որոշումները չստորագրելը պարզապես նշանակում է նրա իրավունքների իրացման անկարողություն, բայց չի դադարեցնում Հայաստանի պարտավորությունները՝ ժամանակին կատարել իր վճարումները։ Հիմնվելով ինստիտուցիոնալ արդյունավետության պահպանման սկզբունքի վրա՝ ցանկացած միջազգային կազմակերպություն ունի այս իրավիճակի համար ընթացակարգեր, ինչպես նշված է իր հիմնադիր փաստաթղթերում։ ՀԱՊԿ-ն բացառություն չէ»,- ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարարը։