Հայաստանի հավաքականի նախկին մարզիչը գլխավորել է Ղազախստանի հավաքականը
Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ջոն վան’ տ Սխիպը պայմանագիր է կնքել Ղազախստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ, հաղորդում է կազմակերպության մամուլի ծառայությունը:
Նիդերլանդցի մասնագետը ներկայացվել է Ղազախստանի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում: Կողմերը պայմանագիր կկնքեն առաջիկայում՝ Ղազախստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գործադիր կոմիտեի նիստից հետո:
Ջոն վան’տ Սխիպը Հայաստանի հավաքականը գլխավորել է 2025 թ. փետրվարի 17-ից մինչև օգոստոսի 6-ը: Նիդերլանդների հավաքականի ու «Այաքսի» նախկին ֆուտբոլիստի գլխավորությամբ Հայաստանի հավաքականն անցկացրել էր 4 հանդիպում (երկու պաշտոնական և երկու ընկերական) ու կրել 4 պարտություն:

