Կառուցվածքային փոփոխություններ ՀՀ քննչական կոմիտեում

Լուրեր

07.08.2026 | 16:52
Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների գործով դատավորն ինքնաբացարկ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:45
«Մասնավոր կյանքի հանգամանքներ պետք է հրապարակվեն»․ Գարեգին Բ-ի և մյուսների գործը կքննվի դռնփակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:40
Հայաստանի հավաքականի նախկին մարզիչը գլխավորել է Ղազախստանի հավաքականը
07.08.2026 | 16:33
«Վեհափառ», «Վեհափառ». ինչպես դիմավորեցին Գարեգին Բ-ին դատարանի դիմաց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:24
ՀԷՑ-ում 25 հազար էլեկտրոնային հաշվիչների մրցույթից ավելի քան 500 մլն դրամի խնայողություն է արձանագրվել. Պետրոսյան
07.08.2026 | 16:17
Հրմշտոց` դատարանի մուտքի մոտ. լրագրողներին ու քաղաքացիներին թույլ չեն տալիս ներս մտնել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:09
ՌԴ-ում ազատազրկված ամերիկացի նախկին ծովային հետևակային Ռոբերտ Գիլմանի ընտանիքը նրա կյանքի համար մտավախություն ունի
07.08.2026 | 16:00
ԱՄՆ-ում դատարանը Мeta-ին պարտավորեցրել է 567 մլն դոլար վճարել սոցցանցերում երեխաներին պատճառված վնասի համար
07.08.2026 | 15:51
Գարեգին Բ կաթողիկոսի և վեց եպիսկոպոսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
07.08.2026 | 15:50
Գարեգին Բ կաթողիկոսը՝ դատարանի առաջ. ինչ իրավիճակ է Էջմիածնում․ ՈՒՂԻՂ
07.08.2026 | 15:43
2026-ի առաջին կիսամյակում կոռուպցիոն հանցագործությունների 21 գործ է ուղարկվել դատարան. ՔԿ
07.08.2026 | 15:35
Էն, ինչ կարա իրան թույլ տա Մեսսին, չեմ կարա թույլ տամ ես․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 15:28
Սերբիայի ԱԺ նախագահը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
07.08.2026 | 15:21
Յան Դիոմանդեն «Ռեալի» պատմության մեջ ամենաթանկ տրանսֆերն է
07.08.2026 | 15:16
Գարեգին Բ-ն և 6 եպիսկոպոսներն այսօր կկանգնեն դատարանի առաջ․ ինչպես հոգևորականները դարձան մեղադրյալ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի հրամանով իրականացվել են կառուցվածքային փոփոխություններ՝ ուղղված ծանրաբեռնվածության օպտիմալացմանը, աշխատանքային ռեսուրսների ճիշտ բաշխմանը և քննչական գործընթացների արտադրողականության էական բարձրացմանը: Այս մասին տեղեկացնում են ՔԿ-ից:

«Մասնավորապես՝ Քննչական կոմիտեի կազմում ձևավորվել է Երկրորդ կայազորային քննչական բաժինը, իսկ Միջազգային հարցումների ապահովման բաժինը վերակազմավորվել է Միջազգային համագործակցության վարչության:

Այսպիսով, Երկրորդ կայազորային քննչական բաժնի ստեղծումը պայմանավորված է Քննչական կոմիտեի կազմում գոյություն ունեցող կայազորային քննչական ստորաբաժանումների աշխատանքային ծանրաբեռնվածությամբ, ինչպես նաև զինվորական հանցագործությունների վերաբերյալ քրեական վարույթների՝ ողջամիտ ժամկետում և պատշաճ քննության անհրաժեշտությամբ:

Երկրորդ կայազորային քննչական բաժինը տեղակայվելու է Արարատի մարզի Վեդի քաղաքում:

Անդրադառնալով Միջազգային համագործակցության վարչության վերակազմավորման անհրաժեշտությանը՝ հարկ է նշել, որ անդրազգային հանցագործությունների աճով պայմանավորված՝ վերջին շրջանում ավելացել էր միջազգային իրավական օգնության հարցումների և գործընկեր պետությունների հետ համատեղ աշխատանքի ծավալը, ինչի հետևանքով նախկին բաժնի հաստիքային և կառուցվածքային սահմանափակումները հանգեցնում էին գերծանրաբեռնվածության:

Արդյունքում, վարչության վերակազմավորմամբ հնարավորություն է ընձեռվում հստակորեն տարանջատելու գործառույթները, ապահովելու միջազգային հարցումների մշակման առավել բարձր արտադրողականություն և օպերատիվություն: Փոփոխությունն ուղղված է արտերկրի գործընկերների և միջազգային կառույցների հետ փոխգործակցության ընդլայնմանն ու ինստիտուցիոնալ կարողությունների հզորացմանը»,- ասվում է հաղորդագրությունում: