2026-ի առաջին կիսամյակում կոռուպցիոն հանցագործությունների 21 գործ է ուղարկվել դատարան. ՔԿ

Լուրեր

07.08.2026 | 18:26
573 վարույթ, այդ թվում՝ պետական դավաճանության և լրտեսության դեպքեր. ԱԱԾ-ի կիսամյակային հաշվետվությունը
07.08.2026 | 18:19
Լուկա Դոնչիչի նախկին կինը 50 միլիոն դոլար է պահանջում աստղային բասկետբոլիստից
07.08.2026 | 18:13
Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
07.08.2026 | 18:00
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
07.08.2026 | 17:56
ԵՏՀ-ն Հայաստանին լրացուցիչ 5000 էլեկտրոմոբիլի քվոտա է տրամադրել. Պապոյան
07.08.2026 | 17:41
«Ռուսալկա» ապրանքանիշով զովացուցիչ ըմպելիքի արտադրամասի գործունեությունը կասեցվել է
07.08.2026 | 17:34
Սարիգյուղում գազանջատում կլինի
07.08.2026 | 17:20
Հայ շախմատիստները հաղթանակով են մեկնարկել Մ-20 ԵԱ-ում
07.08.2026 | 17:12
Ժամերգություն Մայր Աթոռում. ՈՒՂԻՂ
07.08.2026 | 17:06
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
07.08.2026 | 17:02
Մամիջանյանը` Սերժ Սարգսյանի և Սամվել Կարապետյանի հանդիպման մասին հարցին ի պատասխան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:57
Գարեգին Բ-ն հաղթանակած դուրս կգա այս գործընթացներից. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:52
Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների գործով դատավորն ինքնաբացարկ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:45
«Մասնավոր կյանքի հանգամանքներ պետք է հրապարակվեն»․ Գարեգին Բ-ի և մյուսների գործը կքննվի դռնփակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:40
Հայաստանի հավաքականի նախկին մարզիչը գլխավորել է Ղազախստանի հավաքականը
Բոլորը

2026 թվականի առաջին կիսամյակում Քննչական կոմիտեի վարույթում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ քննվել է 307 քրեական վարույթ։ Դրանցից 21-ը՝ 47 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան։ Կոռուպցիոն հանցագործություններով ավարտված վարույթներով պատճառված գույքային վնասը կազմել է ավելի քան 247 մլն դրամ, որից մինչդատական փուլում վերականգնվել է շուրջ 19,9 մլն դրամ։ Այս մասին տեղեկացնում են կոմիտեից:

«2026 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ քննվել է 307 քրեական վարույթ (2025-ին՝ 508), որից 193-ը փոխանցվել է 2025 թվականից, իսկ 114-ը վարույթ է ընդունվել 2026 թվականի ընթացքում:

307 քրեական վարույթից 21-ը՝ 47 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան (2025-ին՝ 29 վարույթ՝ 72 անձ), 14-ը կարճվել է (2025-ին՝ 71), որից 8-ը` ռեաբիլիտացնող (2025-ին՝ 41), իսկ 6-ը՝ ոչ ռեաբիլիտացնող հիմքով (2025-ին՝ 30), 67 քրեական վարույթ (2025-ին՝ 121) ուղարկվել է այլ մարմին, 25-ը` միացվել է (2025-ին՝ 29), 16-ը հաշվառվել են որպես վարութային և ապացուցողական գործողությունները կատարված (2025-ին՝ 30), 164-ը փոխանցվել է 2026 թվականի 2-րդ կիսամյակ (2025-ին՝ 228):

Կոռուպցիոն բնույթի հանցագործություններով ավարտված քրեական վարույթներով պատճառված գույքային վնասը կազմել է 247 մլն 36 հզր ՀՀ դրամ, որից մինչդատական վարույթի ընթացքում վերականգնվել է 19 մլն 940 հզր ՀՀ դրամը, արգելանք է դրվել 53 մլն 740 հզր ՀՀ դրամ արժողության գույքի վրա»,- ասվում է հաղորդագրությունում: