«Ծաղկաձորում մարզվելը հիանալի է»․ Արման Ծառուկյան

Լուրեր

11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
Բոլորը

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանն այս օրերին հավաք է անցկացնում Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում: Սպորտային համալիրի մեդիա բաժնի հետ զրույցում 29-ամյա մարտիկը խոսել է մարզումային պայմանների, առաջիկա անելիքների և այլ թեմաների մասին։

«Ես վերջին անգամ վեց տարի առաջ եմ եղել այստեղ՝ Ծաղկաձորի սպորտ բազայում։ Իմ ընկեր Արսեն Հարությունյանի հրավերով եմ հավաք անցկացնում ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի հետ: Վեց տարվա մեջ շատ բան է փոխվել՝ ռեստորանը, լողավազանը, հյուրանոցի համարները: Ամեն ինչ հրաշալի է: Մարզադահլիճները մաքուր են, գեղեցիկ ու ընդարձակ: Ամենակարևորն այն է, որ անտառի մեջ է ու մարդ չկա: Քաղաքում, երբ մարզվում ես, էներգիա ես ծախսում մարդկանց հետ շփվելու, լուսանկարվելու վրա, իսկ այստեղ հարմար է միայն մարզումների վրա կենտրոնանալու համար: Հայաստանում առաջին հերթին սիրում եմ սնունդը։ Այստեղ` Ծաղկաձորում, շատ կարևոր է օդը, քանի որ մենք ծովի մակարդակից 2000 մետր բարձրության վրա ենք: Դա շատ կարևոր է շնչառության համար: Երևանում ավելի հեշտ է մարզվելը, բայց այստեղի դժվար մարզումները լավ արդյունք են տալիս»,- նշել է Արման Ծառուկյանը:

Ծառուկյանն ասել է, որ Ծաղկաձորում ըմբիշների հետ է մարզվում, բայց իր 10 հոգանոց թիմը նույնպես այստեղ է։ «Շաբաթական երկու անգամ ըմբշամարտով ենք զբաղվում, մյուս օրերին՝ բռնցքամարտ, քիքբոքսինգ, գրեփլինգ: Ըմբիշները լավ տեխնիկաներ են սովորեցնում, որոնք կարող են օգնել ինձ»,- ասել է հայ մարզիկը:

Անդրադառնալով Լոս Անջելեսի Օլիմպիական խաղերին հնարավոր մասնակցությանը՝ Ծառուկյանը նշել է․ «Տեղեկությունը, թե մասնակցելու են Օլիմպիական խաղերին, ճիշտ չէ։ Իմ հիմնական ուղղությունը MMA-ն է: Ես ուզում եմ UFC-ում բոլոր ռեկորդները սահմանել, հետո նոր թողնել սպորտը: Դրանից հետո արդեն ուզում եմ վայելել կյանքը»:

Հարցին, թե ե՞րբ Արման Ծառուկյանին երկրպագուները կտեսնեն UFC չեմպիոնական գոտիով, հայ մարտիկը պատասխանել է․ «Հիմա նպատակս BMF տիտղոսն է, որից հետո՝ արդեն չեմպիոնական տիտղոսը: Տիտղոսային մենամարտը երևի կլինի հունվարին կամ դեկտեմբերի վերջին»,- ասել է Ծառուկյանը:

Հիշեցնենք, որ Արման Ծառուկյանը հաջորդ մենամարտն անցկացնելու է բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիի հետ: Մարտիկները կհանդիպեն սեպտեմբերի 19-ին Լոս Անջելեսում կայանալիք UFC 331 մրցաշարում՝ գլխավոր մենամարտից առաջ: