Հայ եկեղեցու առաջնորդը կկանգնի դատարանի առաջ՝ կառավարության հետ խորացող հակամարտության ֆոնին․ Reuters-ի անդրադարձը

Լուրեր

06.08.2026 | 19:44
Փրկարարներն աղբակույտի տակից դուրս են բերել քաղաքացուն․ վերջինս հիվանդանոցում մահացել է
06.08.2026 | 19:30
ԿԸՀ-ն օրենքը կիրառել է «մեր ձևով»․ ով պետք է Նարեկ Կարապետյանին զրկեր անձեռնմխելիությունից
06.08.2026 | 19:24
Ճիշտ թվեր, մոլորեցնող համեմատություններ․ ինչն է սխալ աղքատության մասին Աբրահամյանի և Բագրատյանի հայտարարություններում
06.08.2026 | 19:10
Կոտրվածքներ և առողջական ծանր վիճակ. Բաքվի բանտից հայ գերիներն ահազանգում են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 19:04
Երբ ելույթ եք ունենում, թվում է՝ հեսա լույսերն անջատելու են, պրոժեկտորը միացնեն ու ձեզ Օսկար հանձնեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 19:04
Գուտերեշը շնորհավորել է Փաշինյանին
06.08.2026 | 18:55
Եթե 300 հազար ադրբեջանցիները վերադարձած չլինեն, ձեր նկարները դնելու եմ, գրեմ՝ «բեզաչոտնիկ»․ ԱԺ փոխնախագահը ՔՊ-ական պատգամավորին զգուշացում հայտարարեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.08.2026 | 18:47
Մոսկվան Երևանին մեղադրում է Ուկրաինայի հետ, իբր, «սիրախաղի և շանտաժի մեջ»
06.08.2026 | 18:43
Ռուբինյանը Մատվիենկոյին մտահոգություն է հայտնել ՌԴ շուկա հայկական ապրանքների արտահանման սահմանափակումների առնչությամ
06.08.2026 | 18:38
«Բարսելոնան» ու «Ռեալը» նույն գումարն են առաջարկել Ռոդրիի տրանսֆերի համար
06.08.2026 | 18:30
Արամը միջազգային մասշտաբի ամենատաղանդավոր մարդկանցից մեկն ա. Կարապետյանը՝ Վարդևանյանի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 18:23
Ի՞նչ փուլում է Սամվել Կարապետյանի՝ այլ երկրների քաղաքացիությունից հրաժարվելու գործընթացը․ Ալխաս Ղազարյանը՝ Վարդևանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 18:13
Սոցցանցերում բոտերը Վրաստանում ռուսների նկատմամբ թշնամանքի մասին գրառումներ են տարածել․ Թբիլիսին հետաքննություն է սկսել
06.08.2026 | 18:05
Ռոմանոս Պետրոսյանը 5 մլն դրամ աշխատավարձ է ստանում. Դավիթ Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 17:57
«Կենտրոն» հեռուստաընկերության տնօրենն արձագանքել է ՀՌՀ-ի կողմից կիրառված տուգանքին
Բոլորը

Աշխարհի առաջին քրիստոնյա երկրի՝ Հայաստանի Առաքելական եկեղեցու առաջնորդն ու վեց այլ բարձրաստիճան հոգևորականներ ուրբաթ կկանգնեն դատարանի առաջ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության հետ սրված հակամարտության հերթական փուլում։ Այս մասին ասվում է Reuters-ի անդրադարձում։

1999 թվականից եկեղեցին գլխավորող Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսն ու մյուս հոգևորականները մեղադրվում են այն բանում, որ չեն կատարել քաղաքացիական դատարանի որոշումը, որով ժամանակավորապես վերականգնվել էր այն եպիսկոպոսի պաշտոնավարումը, որին եկեղեցին կարգալույծ էր հռչակել։ Մեղավոր ճանաչվելու դեպքում նրանց սպառնում է մինչև երկու տարվա ազատազրկում։

Լրատվամիջոցը գրում է, որ այս գործն Առաքելական եկեղեցու ղեկավարության առջև ծառացած ամենակարևոր իրավական մարտահրավերն է՝ ուղղված Հայաստանում գործող հզոր ինստիտուտի, որը քրիստոնեությունն ընդունել է է 301 թվականից։ Այն տեղի է ունենում եկեղեցու և պետության միջև խորացող լարվածության ֆոնին՝ Փաշինյանի ղեկավարության և 1980-ական թվականներից սկսված մի շարք պատերազմներից հետո Ադրբեջանի հետ խաղաղության բանակցությունների վարման շուրջ։

Հունիսին վերընտրված Փաշինյանը ստացել է Եվրոպական Միության ուժեղ աջակցությունը՝ փորձելով Հայաստանը մոտեցնել Արևմուտքին և հեռանալ Ռուսաստանի ուղեծրից։

Սակայն ընդդիմադիր քաղաքական գործիչները, եկեղեցու առաջնորդները և քաղաքացիական հասարակության խմբերը պնդում են, որ կաթողիկոսի դեմ քրեական հետապնդումը քաղաքական դրդապատճառներ ունի և կառավարության քննադատների նկատմամբ ավելի լայնածավալ հետապնդման մաս է կազմում։

Protection of Rights Without Borders (Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների) կազմակերպության իրավաբան Աննա Մելիքյանը նշում է, որ այս գործը խախտում է Առաքելական եկեղեցու սահմանադրական անկախությունը։

«Սա գործադիր իշխանության ակնհայտ միջամտություն է եկեղեցու գործերին։ Կան բազմաթիվ մտահոգություններ Հայաստանում դատական ​​համակարգի անկախության վերաբերյալ, և որոշակի քաղաքականապես զգայուն գործերի, այդ թվում՝ եկեղեցու կամ հոգևորականության դեմ գործերի պարագայում այդ մտահոգությունները շատ ուժեղ են դառնում»,-հավելել է նա։

Փաշինյանի աշխատակազմը և դատախազությունը չեն արձագանքել մեկնաբանության խնդրանքներին։ Փաշինյանը բազմիցս կոչ է արել Գարեգին Բ-ին հրաժարական տալ և, առանց ապացույցներ ներկայացնելու, Առաքելական եկեղեցու ներկայացուցիչներին մեղադրել է որպես օտարերկրյա տերությունների, մասնավորապես, Ռուսաստանի լիազորված անձ գործելու մեջ։ Եկեղեցին հերքում է դա։

Առաքելական եկեղեցին, որը տարբերվում է թե՛ ուղղափառ, թե՛ կաթոլիկ եկեղեցիներից, միլիոնավոր հետևորդներ ունի Հայաստանում և ամբողջ աշխարհում: Եկեղեցու պաշտոնյաները նշում են, որ վերջին տարիներին մի քանի հոգևորականների ձերբակալությունները քաղաքական դրդապատճառներ ունեն:

Դատավարությունը սկսվել է Գևորգ Սարոյանի՝ կարգալույծ արված եպիսկոպոսի գործից, որը կարգալույծ է արվել այն բանից հետո, երբ եկեղեցին նրան մեղադրել էր իր լիազորությունները չարաշահելու և պարտականություններն անտեսելու մեջ։ Սարոյանը հրապարակավ Կաթողիկոսին հրաժարականի կոչ էր արել և միացել էր Փաշինյանին։

Երկու տարի առաջ մեկ այլ հայտնի հոգևորական՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, որն այժմ տնային կալանքի տակ է, փողոցային բողոքի ցույցեր էր կազմակերպել Փաշինյանի դեմ Ադրբեջանին արված տարածքային զիջումների համար: Կաթողիկոսն ինքը կրկնել է վարչապետի հրաժարականի կոչերը։

«Փաշինյանը սկսել է եկեղեցին դիտարկել որպես քաղաքական սպառնալիք, որպես ինստիտուտ, որը կարող է աջակցել ընդդիմությանը և տարբեր քաղաքական կուսակցություններին իշխանության գալու համար»,- ասել է Երևանի Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը։

Նա ասել է, որ հոգևորականների դեմ գործը տեղավորվում է Փաշինյանի կառավարության կողմից իրականացվող ընտրողական արդարադատության ավելի լայն մոդելի մեջ, որի արդյունքում ձերբակալվել են ընդդիմադիր առաջատար գործիչներ, իսկ պետության կողմից բռնագրավվել են նրանց որոշ ակտիվներ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի