Խաղացողը փողոցում կանգնեցրել է ինձ, ասել՝ «մի բան արեք, փրկեք ինձ էս պրոբլեմից»․ Փաշինյան.

Լուրեր

06.08.2026 | 17:50
Անկանոն երթևեկող «Նիվան» տեղափոխվել է հատուկ պահպանվող հատուկ տարածք
06.08.2026 | 17:45
Արթուր Սարգսյանը պետք է ավտոբուսը տրաքացներ, մարդկանց գլուխը ուտեր, նոր կալանավորեի՞ն․Գարիկ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 17:38
ՌԴ ԱԳՆ-ն պնդում է, թե ՀՀ ապրանքների արտահանման դեմ սահմանափակումներ չի կիրառվում
06.08.2026 | 17:30
Ծնվել է Վալերի Կարպինի առաջին որդին․ նա 5 դուստր ունի
06.08.2026 | 17:23
Փաշինյանը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին, նախատեսվում է ստորագրել երեք համաձայնագիր
06.08.2026 | 17:06
Ռուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստը որակազրկվել է դոպինգի համար
06.08.2026 | 16:58
ՆԳՆ պարեկային ծառայության պաշտոնյան կալանավորվել է, էկոպարեկային ծառայության Սևանի տեղամասի պետի պաշտոնավարումը՝ կասեցվել
06.08.2026 | 16:51
Ո՞ր ավտոբուսների և տրոլեյբուսի երթուղիներն են ժամանակավորապես փոխվելու
06.08.2026 | 16:40
«ԿԵՆՏՐՈՆ» հեռուստաընկերությունը տուգանվել է 
06.08.2026 | 16:27
Ադրբեջանը պատրաստ է գազ մատակարարել Ուկրաինային․ կողմերը ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցեր են քննարկել
06.08.2026 | 16:20
«Արարատ-Արմենիան» հետաքրքրված է Վահան Բիչախչյանի ծառայություններով. աղբյուր
06.08.2026 | 16:14
Արամ Վարդևանյանը ներողություն խնդրեց Էդգար Ղազարյանի խոսքերի համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 16:11
Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել ռուսական բանկերի, այդ թվում՝ «Օզոն Բանկի» նկատմամբ
06.08.2026 | 16:04
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 15:57
Սամվել Կարապետյանը դատական նիստի ժամանակ հետևում է ԱԺ նիստին
Բոլորը

Կառավարությունը սահմանեց խաղային գործունեության կարգավորման օպերատոր։ Նոր համակարգի ներդրման նպատակն է թվայնացնել ոլորտի վերահսկողությունը, իրական ժամանակում վերահսկել խաղադրույքները և կիրառել սահմանափակումներ որոշ խմբերի քաղաքացիների համար։

Պետական եկամուտների կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Հակոբյանը կառավարության նիստում ներկայացրեց նախագիծը՝ նշելով, որ դեռևս 2024 թվականին «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքով նախատեսվել էին ոլորտային բարեփոխումներ։

Նրա խոսքով՝ հայտարարված բաց մրցույթին մասնակցել է երեք օտարերկրյա կազմակերպություն, որի արդյունքում հաղթող է ճանաչվել Random Systems International Limited ընկերությունը։

Ընկերության կողմից ստեղծվել և պետական գրանցում է ստացել «Խաղերի վերլուծության և մշտադիտարկման համակարգ» ՍՊԸ-ն, որին նախագծով առաջարկվում է սահմանել որպես խաղային ոլորտի կարգավորման օպերատոր։ 

Ըստ Հակոբյանի՝ նոր համակարգը կգործի երեք հիմնական ուղղությամբ՝

  • իրական ժամանակում խաղադրույքների մոնիթորինգ,
  • քաղաքացիների որոշ խմբերի՝ այդ թվում խոցելի խմբերի, հանրային և համայնքային ծառայողների համար սահմանափակումների կիրառում,
  • արդար և պատասխանատու խաղի կանոնների ապահովում։

Նախատեսվում է, որ ՊԵԿ նախագահը օպերատորի հետ պայմանագիր կկնքի կառավարության որոշումից հետո 10-օրյա ժամկետում։ Պայմանագիրը նախատեսվում է կնքել 15 տարի ժամկետով։

Հաղթող ընկերությունը պարտավորվում է որոշման ուժի մեջ մտնելուց հետո վեց ամսվա ընթացքում ամբողջությամբ ներդնել էլեկտրոնային կառավարման համակարգը։ Հակոբյանի խոսքով՝ այդ դեպքում հաջորդ տարվա սկզբին Հայաստանը կունենա ամբողջությամբ ներդրված համակարգ։

Նա նաև նշեց, որ նոր օպերատորի գործունեությունից հետո կգործարկվի շահումների եկամտային հարկման նոր համակարգը՝ տարեկան 5 տոկոս, իսկ խոշոր շահումների դեպքում՝ 10 տոկոս դրույքաչափով։ 

Փաշինյանը հավելեց, որ նոր պլատֆորմի միջոցով ամբողջ խաղային ոլորտը պետք է գործի մեկ համակարգով՝ սկսած խաղադրույք կատարելուց մինչև շահում ստանալը։ 

«Առաջինը՝ ստվերը բացառելու ենք։ Երկրորդը՝ այն պարագայում, երբ մենք մարդկանց սահմանափակումներ ենք դնում, որ իրենք չեն կարող խաղադրույք իրականացնել, այդ սահմանափակումները կիրառելու ենք։ Եվ երրորդը՝ նաև որոշակի հարկային գործիքներ ստանալու հնարավորություն ենք ունենալու»,- ասաց վարչապետը։

Վարչապետը անդրադարձավ նաև խաղային կախվածության խնդիր ունեցող քաղաքացիներին՝ նշելով, որ համակարգում պետք է նախատեսվի հնարավորություն, որպեսզի քաղաքացին կամ նրա ընտանիքի անդամը կարողանա դիմել և սահմանափակում կիրառել տվյալ անձի նկատմամբ։ 

«Մարդը կամ ընտանիքի անդամը պետք է հնարավորություն ունենա դիմում գրել, ասել՝ այս մարդուն արգելեք, որ ինքը խաղադրույք կատարի և ընդհանրապես հասանելիություն ունենա»,- ընդգծեց Փաշինյանը։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան