Հաջիևը հաստատել է՝ Բաքվի միջամտությամբ է Իսրայելը դադարեցրել Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը

Լուրեր

27.09.2026 | 18:11
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
27.09.2026 | 17:39
Բիլ Գեյթսը զգուշացրել է, որ արհեստական բանականության պատճառով կարող է մինչև մեկ միլիարդ մարդ մահանալ
27.09.2026 | 17:27
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների վերջնական դիրքերը
27.09.2026 | 17:00
ՄՔԾ-ի մի շարք ստորաբաժանումներ և շրջիկ գրասենյակներ այսօր կաշխատեն մինչև 20:00-ն
27.09.2026 | 16:36
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 14:00-ի դրությամբ
27.09.2026 | 16:24
Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել
27.09.2026 | 15:55
Անձրև, ջերմաստիճանի նվազում․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները
27.09.2026 | 15:06
Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան
27.09.2026 | 14:38
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները հաղթեցին վերջին տուրում
27.09.2026 | 14:16
Թրամփը Զելենսկիին կոչ է արել Պուտինի հետ պայմանավորվել խաղաղության շուրջ
27.09.2026 | 13:23
ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայով՝ ծննդաբերելու և երեխային քաղաքացիություն ապահովելու նպատակով, չի թույլատրվում․ դեսպանություն
27.09.2026 | 12:36
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ են մատուցում Լոռու և Կոտայքի մարզերում
27.09.2026 | 11:48
Երևանի քաղաքապետարանը սահմանափակել է արցախցիների հավաքն Ազատության հրապարակում
27.09.2026 | 11:23
Ռուբեն Վարդանյանի գերության 3 տարին․ ձերբակալություն, դատավարություն, դատավճիռ
27.09.2026 | 10:34
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 27-ի դրությամբ
Բոլորը

Իսրայելում 1915 թվականի իրադարձությունները որպես Հայոց ցեղասպանություն ճանաչելու հարցը լուրջ մտահոգություն էր առաջացրել Ադրբեջանում: Քանի որ եղբայրական Թուրքիայի շահերը միշտ էլ առաջնահերթ են եղել Ադրբեջանի համար, այս հարցը մեզ համար մնում է մշտական ​​«կարմիր գիծ»: Այս մասին թուրքական Haber Global հեռուստաալիքին տված մեկնաբանության մեջ հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով վարչության պետ Հիքմաթ Հաջիևը:

«Երբ այս հարցը ծագեց, Ադրբեջանը, նախագահի հանձնարարությամբ, ակտիվ դիվանագիտական ​​ջանքեր սկսեց: Մենք մեր դիրքորոշումը փոխանցել ենք իսրայելական կողմին. նման որոշման ընդունումը, առաջին հերթին, անարդար կլիներ, չէր արտացոլի պատմական իրականությունը, և մենք այն անընդունելի ենք համարում: Դրական կողմն այն է, որ իսրայելական կողմը լուրջ է ընդունել Ադրբեջանի ուղերձները: Մենք կարծում ենք, որ այս հարցի հետագա առաջընթացը կանխվել է»,- հայտարարել է Հիքմեթ Հաջիևը։

Նա նշել է, որ սեղանի շուրջ, որտեղ չկա Թուրքիան, ներկա է Ադրբեջանը, որտեղ չկա Ադրբեջանը, Թուրքիան է ներկա։

«Մենք վճռականորեն պատասխանում ենք մեր երկրների շահերի դեմ ձեռնարկված յուրաքանչյուր քայլի, և մենք կշարունակենք դա անել»,- ասել է Հաջիևը։

Ավելի վաղ իսրայելական լրատվամիջոցները հայտնել էին, որ երկրի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ քվեարկությունը կասեցվել է։ Աղբյուրները հայտնել էին, որ վարչապետ Բենիամին Նեթանյահուն արգելափակել է արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարի կողմից առաջ քաշված քվեարկությունը այն բանից հետո, երբ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը կապ է հաստատել Իսրայելի վարչապետի գրասենյակի հետ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի