Մեսին դեռ մտադիր չէ հեռանալ Արգենտինայի հավաքականից. աղբյուր

Լուրեր

11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
Բոլորը

Ամերիկյան «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսին դեռ մտադիր չէ ավարտել ելույթներն Արգենտինայի հավաքականում: Այդ մասին սոցցանցերում հայտնել է լրագրող Ֆրան Կասարետոն:

Ըստ աղբյուրի՝ 39-ամյա ֆուտբոլիստն Արգենտինայի հավաքականից կհեռանա 2028թ. Ամերիկայի գավաթի խաղարկությունից հետո:

Լիոնել Մեսին 2005 թվականին է նորամուտը նշել Արգենտինայի հավաքականում, որի կազմում անցկացրել է 207 հանդիպում, դարձել 125 գոլի ու 68 գոլային փոխանցման հեղինակ։ Ազգային թիմի հետ «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիրը դարձել է աշխարհի չեմպիոն (2022), Ամերիկայի կրկնակի գավաթակիր (2021, 2024) ու Ֆինալիսիմայի հաղթող (2022)։

ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում ավարտված աշխարհի առաջնության Մեսին դարձել էր 8 գոլի հեղինակ ու երկրորդ տեղը գրավել ռմբարկուների ցուցակում՝ 2 գոլ զիջելով Ֆրանսիայի հավաքականի ու Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեին։