Հայ-ադրբեջանական առևտուրը 2026-ին․ ներմուծումն աճում է, արտահանումը դեռևս բացակայում է 

Լուրեր

31.07.2026 | 20:23
Նաուրուն պաշտոնապես հայտարարել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ճանաչումը չեղարկելու մասին
31.07.2026 | 20:10
Լրագրողական կազմակերպությունները պահանջում են կասեցնել ԱԺ-ում ԶԼՄ-ների գործունեությունը սահմանափակող նոր կանոնները
31.07.2026 | 20:00
Ի՞նչ է կատարվում ԱԺ-ում անդրանիկ նիստից առաջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 19:48
Ադրբեջանն ու Կենտրոնական Ասիայի երկրները հանդիպում են անցկացրել․ հռչակագիր է ստորագրվել
31.07.2026 | 19:35
Ռոբերտ Քոչարյանը ինչո՞ւ չի գալիս ԱԺ, թիմակիցները պիտի աշխատեն, իրենք թիրախում չհայտնվե՞ն. Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 19:25
«Մուլտի Տրանսպորտ» ՍՊԸ տնօրեն Արթուր Դալլաքյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք
31.07.2026 | 19:15
Ո՞ր Սամվել Կարապետյանն է մեզ մեղադրում, ում աշխատավայրը ФСБ-ն է նշվա՞ծ․ եթե ռուսամետ լինեինք՝ ՌԴ-ն պատժամիջոցներ չէր կիրառի․ Արսեն Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 19:07
Հասարակական զուգարան՝ կրպակի տակ․ ինչ է հայտնի Աբովյան փողոցում թաքնված կառույցի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 19:00
Հումորից՝ «դատավճիռ»․ ինչպես Վարդավառը քննադատած ռուս բլոգերի մասին կեղծ լուրը տարածվեց համացանցում
31.07.2026 | 18:55
Նիկոլ Փաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնից
31.07.2026 | 18:49
Վրացական շուկա են մուտք գործել հայկական գյուղմթերքով բեռնված առաջին խմբաքանակները. դեսպանություն
31.07.2026 | 18:38
Մոսկվան հայտարարում է, թե ՆԱՏՕ-ն ձգտում է Հայաստանին «հեռացնել» ՀԱՊԿ-ից
31.07.2026 | 18:29
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկները հավաք են անցկացրել և պատրաստվում են առաջիկա մրցաշարերին
31.07.2026 | 18:26
Արայիկ Հարությունյանն ազատվեց պաշտոնից
31.07.2026 | 18:20
Հայ-ադրբեջանական առևտուրը 2026-ին․ ներմուծումն աճում է, արտահանումը դեռևս բացակայում է 
Բոլորը

2026 թվականի հունվար-մայիս ամիսներին Հայաստանից Ադրբեջան ապրանքների արտահանում չի գրանցվել, մինչդեռ նույն ժամանակահատվածում Ադրբեջանից Հայաստան ներմուծման արժեքը կազմել է շուրջ 12 մլն ԱՄՆ դոլար։ Այսպիսով, Հայաստանի պաշտոնական վիճակագրության համաձայն՝ երկու երկրների միջև այդ ժամանակահատվածում արձանագրված առևտուրը միակողմանի է եղել։

Միաժամանակ ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով Ադրբեջանի Պետական մաքսային կոմիտեին, հայտնել են, որ 2026 թվականի մարտին արձանագրվել է Հայաստանից Ադրբեջան 960 դոլարի ներմուծում։

Ադրբեջանական «Report» լրատվական կայքն Ադրբեջանի Պետական մաքսային կոմիտեից պարզել է, որ խոսքը Նիդեռլանդներից Հայաստան ներմուծված, ապա Հայաստանից Ադրբեջան վերաարտահանված վարդերի մասին է։ Ադրբեջանական հրապարակումներում գործարքը բնութագրվել է որպես Հայաստանից իրականացված անուղղակի ներմուծում։

Trend գործակալության՝ Ադրբեջանի Պետական մաքսային կոմիտեի տվյալների հիման վրա կատարած հաշվարկի համաձայն՝ 2026 թվականի հունվար-հունիսին Ադրբեջանից Հայաստան արտահանված ապրանքների ընդհանուր արժեքը կազմել է 17 միլիոն 129 հազար ԱՄՆ դոլար։ ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ 2026 թվականի հունիսի արտաքին առևտրի մանրամասն տվյալները դեռևս հրապարակված չեն։

Ադրբեջանից Հայաստան ներմուծված ապրանքների տեսակներին ու ծավալներին Factor TV-ն ավելի վաղ անդրադարձել է՝ համադրելով Իլհամ Ալիևի հայտարարությունները ՀՀ ՊԵԿ-ի տվյալների հետ։

Այդ տվյալների համաձայն՝ 2025 թվականի դեկտեմբերի 23-ից մինչև 2026 թվականի հուլիսի 20-ը ներառյալ Ադրբեջանից Հայաստան է ներմուծվել շուրջ 20 մլն ԱՄՆ դոլարի՝ մոտ 7 մլրդ դրամի ապրանք։ Ներմուծված ապրանքներն են ավտոմոբիլային բենզինը, դիզելային վառելիքը և շինարարության մեջ օգտագործվող ջերմամեկուսիչ ծակոտկեն սալերը։

Հայաստանի պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2025 թվականին ևս Հայաստանից Ադրբեջան ապրանքների արտահանում չի արձանագրվել։

2026 թվականի փետրվարին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտնել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը փոխանակվել են հնարավոր առևտրի համար նախատեսված ապրանքների ցանկերով։ Նա ընդգծել էր, որ առևտրային հարաբերությունների ձևավորումը բարդ գործընթաց է և ժամանակ է պահանջում։

Factor TV-ի հարցմանն ի պատասխան Էկոնոմիկայի նախարարությունը հայտնել է, որ Հայաստանից Ադրբեջան արտահանման մեկնարկի պաշտոնապես հաստատված ժամկետներ ներկայում չկան։

Ըստ նախարարության՝ գործնական արտահանումը հնարավոր կլինի այն դեպքում, երբ հայկական և ադրբեջանական ընկերությունները ձեռք բերեն համապատասխան առևտրային համաձայնություններ։

Միաժամանակ նախարարությունը հայտնել է, որ ստացել է դիմումներ և աջակցել տնտեսվարողներին տարբեր ապրանքների՝ մասնավորապես գորգերի, պարարտանյութերի, մետաղասարքավորումների, փայտանյութերի և այլ ապրանքների տարանցիկ փոխադրման կազմակերպման հարցում և նշել, որ այդ գործընթացը կրում է շարունակական բնույթ։

Դեռևս 2025 թվականի դեկտեմբերի 28-ին Պապոյանը հայտարարել էր, որ Հայաստանից Ադրբեջան արտահանումը հնարավոր է՝ որպես հավանական ապրանքախմբեր նշելով ալյումինը և ալյումինե փայլաթիթեղը, ֆերոմոլիբդենը, միրգն ու բանջարեղենը, որոշ տեսակի խմիչքները և տեքստիլ արտադրանքը։

2025 թվականի դեկտեմբերի 25-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս հույս էր հայտնել, որ Ադրբեջանից Հայաստան ներմուծմանը կհաջորդի նաև Հայաստանից Ադրբեջան արտահանումը։ Սակայն փաստացի Հայաստանից Ադրբեջան արտահանում դեռևս չի արձանագրվել։

 

Մարիա Խաչատրյան