Հեռացվել է «Մուլտի Վելնես» անվանումը, քաղաքապետարանի դրոշն է բարձրացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.07.2026 | 13:51
Իրանի բանակը հայտարարել է Քուվեյթում ամերիկյան բազային հարվածելու մասին
31.07.2026 | 13:40
ԿՈՆԿԱԿԱՖ-ը ևս միացել է ՖԻՖԱ-ի դեմ բոյկոտին
31.07.2026 | 13:29
Նարեկ Կարապետյանի առանձնատան խուզարկությունն ավարտվել է, ոչինչ չեն տարել. Դավիթ Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 13:18
Իշխող ուժի կողմից արդարադատության ընտրովի կիրառումը նշանակում է՝ երկրում այն չկա․ Տիգրան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 13:07
ՊԵԿ-ը 78.4 մլն դրամի չվճարված հարկ է բացահայտել Ծառուկյանի «Մուլտի Ռեստ Հաուս» հյուրանոցում
31.07.2026 | 12:56
Ստամբուլի հայկական գերեզմանտան վրա հարձակվողն ընդունել է մեղքը
31.07.2026 | 12:50
Ջանես Նազարյանն ամփոփել է Բաքվում նվաճած չեմպիոնությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 12:45
Anthropic-ի ԱԲ մոդելները դուրս են եկել վերահսկողությունից ու հարձակվել երեք ընկերությունների համակարգերի վրա
31.07.2026 | 12:34
Ի՞նչ անենք, իր նման մարդ բռնել տա՞նք. Նարեկ Կարապետյանը` Փաշինյանի մեղադրանքների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 12:25
«Բավարիան» 15 գոլ է խփել ընկերական խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 12:17
Ալեքսան Ալեքսանյանը կշարունակի մնալ կալանքի տակ
31.07.2026 | 12:10
Նարեկ Կարապետյանի տանը խուզարկություն է// «Մուլտի Վելնես»-ը վերաբացվել է հեռացված ցուցանակով․ ԼՈՒՐԵՐ
31.07.2026 | 11:59
Մարոկկոյից հազարավոր միգրանտներ խախտել են սահմանն ու ներխուժել Իսպանիա․ Մադրիդը զորքեր է տեղակայում Սեուտայում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 11:50
Հեռացվել է «Մուլտի Վելնես» անվանումը, քաղաքապետարանի դրոշն է բարձրացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 11:45
«Հայաստանի ժողովրդավարական հետագիծը ընտրություններից հետո» թեմայով քննարկում. ՈՒՂԻՂ
Բոլորը

Այսօրվանից վերաբացվել է նախկին «Մուլտի Ուելնես» (Multi Wellness) մարզաառողջարանային համալիրը։ Բոլոր նրանք, ովքեր ունեին փաթեթներ, այդ բոլոր փաթեթները շարունակում են գործել․ այս մասին այսօր առավոտյան հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Բոլոր այն օրերի համար, որոնց ընթացքում համալիրը փակված է եղել, այդ օրերը կավելացվեն ձեր փաթեթներին, և բոլոր այն ծառայությունները, որոնք որ դուք գնել եք նախկինում, դրանք շարունակվելու են ձեզ մատուցվել։ Երևանի քաղաքապետարանը ապահովելու է համալիրի բնականոն աշխատանքը, հետևապես՝ արդեն իսկ կարող եք վերադառնալ մարզվելուն»,- նշել է նա։

Factor TV-ն առավոտյան այցելել է տարածք ու արձանագրել, որ «Մուլտի Ուելնես» ցուցանակը հեռացվել է շինության վրայից, բացի դրանից՝ շենքի վրա քաղաքապետարանի դրոշն է ծածանվում։

Հիշեցնենք՝ հուլիսի 16-ին Ավինյանը հայտարարել էր, որ գործարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանի տնօրինության տակ։

«Այդ շինությունը կառուցված է եղել համայնքային տարածքի, անօտարելի հողի վրա, կառուցված եղել է խախտումներով, և պայմանագրի համաձայն՝ կողմերից մեկը, այսինքն՝ Երևանի քաղաքապետարանը, խզել է պայմանագիրը և շենքն ամբողջությամբ անցել է Երևանի քաղաքապետարանին»,- Factor TV-ին տված հարցազրույցում ասել էր նա։

Հ․Գ․ Քիչ առաջ Երևանի քաղաքապետարանը վերագրյալի առնչությամբ հայտարարություն է տարածել, որ ներակայացնում են ստորև․

«Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ Երևան համայնքի սեփականություն հանդիսացող տարածքում «Մուլտի Վելնես» կենտրոնի գործունեությունը դադարեցվել է։ Նշված տարածքում կենտրոնը հուլիսի 31-ից կվերսկսի աշխատանքը Երևանի համայնքի կողմից՝ նոր անվանման ներքո։
Նախկինում կենտրոնի գործունեությունն իրականացվել է Երևան համայնքի սեփականություն հանդիսացող տարածքում, որի օգտագործման իրավունքը ներկայումս դադարեցվել է։ Դրա արդյունքում Երևանի քաղաքապետարանը ստանձնել է կենտրոնի գործունեության կազմակերպումը՝ ապահովելով ծառայությունների շարունակականությունը։
Կենտրոնի ծառայություններից օգտվելու համար քաղաքացիների պայմանագրերը կնքվել էին նախկին գործունեությունն իրականացնող ընկերության հետ, և վճարումները կատարվել էին այդ ընկերությանը։
Այնուամենայնիվ, կարևորելով հազարավոր քաղաքացիների շահերի պաշտպանությունը՝ Երևանի քաղաքապետարանը որոշում է կայացրել շարունակել գործող փաթեթների սպասարկումը՝ անկախ այն հանգամանքից, որ դրանց դիմաց վճարումները կատարվել են այլ ընկերությանը։ Մինչև կազմակերպական գործընթացների ամբողջական ավարտը սպասարկման հետ կապված բոլոր ծախսերը կհոգա Երևանի քաղաքապետարանը։
Բացի այդ, Երևանի քաղաքապետի հանձնարարականով կենտրոնի գործունեության դադարեցման ամբողջ ժամանակահատվածը կավելացվի յուրաքանչյուր հաճախորդի գործող փաթեթի ժամկետին, որպեսզի որևէ քաղաքացի չկրի կորուստ կենտրոնի ժամանակավոր չգործելու հետևանքով։
Ծառայությունների շարունակականությունն ապահովելու նպատակով Երևանի քաղաքապետարանը կենտրոնի աշխատակազմին, այդ թվում՝ մարզիչներին, առաջարկել է շարունակել աշխատանքը նոր կառավարման ներքո։ Ներկայումս ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները կենտրոնի բնականոն և անխափան գործունեությունն ապահովելու համար։
Երևանի քաղաքապետարանը շնորհակալություն է հայտնում կենտրոնի հաճախորդներին ցուցաբերած համբերության և վստահության համար։ Մեր առաջնահերթությունը եղել և մնում է քաղաքացիների իրավունքների պաշտպանությունն ու ծառայությունների բարձր որակի ապահովումը»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան