12 թիմով մեկնարկում է ֆուտբոլի Հայաստանի առաջնությունը
Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի հերթական մրցաշրջանը մեկնարկում է հուլիսի 31-ին:
Առաջին խաղային օրը կկայանա մեկ հանդիպում: Չարենցավնի «Վանը» կընդունի Պրեմիեր լիգայի նորեկ «Սարդարապատին»:
Հայաստանի առաջնությանը կմասնակցի 12 թիմ: Գործող չեմպիոնն «Արարատ-Արմենիան» է:
Հայաստանի առաջնություն, առաջին տուր
Հուլիսի 31
«Վան» – «Սարդարապատ»՝ 16:00 (Չարենցավանի քաղաքային մարզադաշտ )
Օգոստոսի 1
ԲԿՄԱ – «Շիրակ»՝ 18:00 (Ավանի Ֆուտբոլի ակադեմիա)
«Գանձասար» – «Արարատ-Արմենիա»՝ 20:00 («Ջունիոր Սպորտ» մարզադաշտ)
Օգոստոսի 2
«Նոա» – «Սյունիք»՝ 19:00 (Աբովսյանի Վ. Թումասյանի անվան մարզահամալիր)
«Ուրարտու» – «Փյունիկ»՝ 21:00 («Ուրարտու-1» մարզադաշտ)
Օգոստոսի 3
«Ալաշկերտ» – «Արարատ»՝ 20:00 (Ավանի Ֆուտբոլի ակադեմիա)

