Անի Հովսեփյանը հաղթել է պրոֆեսիոնալ ռինգում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Կանանց Հայաստանի հավաքականի կազմում բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոն Անի Հովսեփյանը երրորդ մենամարտն է անցկացրել պրոֆեսիոնալ ռինգում։
Անգլիայի Բոլթոն քաղաքում կայացած Real Boxing Champions-ի բռնցքամարտի երեկոյի ընթացքում 28-ամյա Հովսեփյանը մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել է 29-ամյա չեխ բռնցքամարտիկ Յոհանա Ռայմոնտին (տեսանյութ)։
Անի Հովսեփյանը պրոֆեսիոնալ ռինգում ունի երկու հաղթանակ ու մեկ ոչ-ոքի։

