Երևանում կայացել է Ավանդական կարատեի «Արարատ գավաթ» միջազգային մրցաշարը

Լուրեր

27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
27.09.2026 | 18:11
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
27.09.2026 | 17:39
Բիլ Գեյթսը զգուշացրել է, որ արհեստական բանականության պատճառով կարող է մինչև մեկ միլիարդ մարդ մահանալ
27.09.2026 | 17:27
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների վերջնական դիրքերը
Բոլորը

Երևանում կայացել է Ավանդական կարատեի «Արարատ գավաթ» միջազգային մրցաշարը, որին մասնակցել են պատվիրակություններ Բրազիլիայից, Սլովենիայից, Եգիպտոսից, Ուզբեկստանից։ Ընդհանուր առմամբ մրցաշարին մասնակցել է 300 մարզիկ։ Մեդալային հաշվարկում առաջին տեղն է զբաղեցրել Հայաստանը։ Երկրորդ տեղը գրավել է Եգիպտոսը, երրորդ տեղում Ուզբեկստանն է։

Մրցաշարին նախորդել է միջազգային մեծ սեմինարը, որն անցկացրել է Ավանդական կարատեի միջազգային ֆեդերացիայի (ITKF) նախագահ, սև գոտի 8-րդ դան Ժիլբերտո Գաերտները Բրազիլիայից։

Հայաստանի Ավանդական կարատե-դո ֆեդերացիայի նախագահ Սուրեն Մաթևոսյանը բարձր է գնահատել մրցաշարի անցկացումը․

«Արարատ գավաթ մրցաշարն անցկացվում է 6-րդ տարին անընդմեջ։ Այս տարի ևս մեր մարզիկները տպավորիչ արդյունքներ ցույց տվեցին։ Շնորհակալ եմ բոլոր մարզիկներին մասնակցության համար։

Այս տարվա մրցաշարը առանձնահատուկ էր նրանով, որ ներկա էին ITKF-ի նախագահը, ITKF Եվրոպայի նախագահը և ITKF Աֆրիկայի նախագահը։ Նրանց ներկայությունը մեծ պատիվ էր Հայաստանի համար, հատկապես հաշվի առնելով, որ նրանք Հայաստան էին ժամանել սեփական նախաձեռնությամբ և ցանկությամբ՝ մասնակցելու այս կարևոր մարզական իրադարձությանը։

Նրանք բարձր գնահատեցին մրցաշարի կազմակերպման մակարդակը՝ հատկապես ընդգծելով մարզիկների բարձր պատրաստվածությունը, ուժեղ մրցակցությունը և ցուցադրված տեխնիկական վարպետությունը։

Հատկանշական է նաև, որ հաջորդ տարի Երևանը կհյուրընկալի ITKF Ասիայի առաջնությունը, ինչը ևս մեկ անգամ վկայում է Հայաստանի նկատմամբ միջազգային կազմակերպության վստահության և ֆեդերացիայի բարձր հեղինակության մասին»,- ֆեդերացիայի մամուլի ծառայության հետ զրույցում նշել է Մաթևոսյանը։