Հայ ֆուտբոլիստը Կոնֆերենցիաների լիգայի խաղում երկու գոլ է խփել Բաքվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Մինսկի «Դինամոն» մրցակցի խաղադաշտում 4։2 հաշվով կամային հաղթանակ է տարել Բաքվի «Նեֆթչիի» նկատմամբ։ Բելառուսական ակումբի կազմում դուբլի հեղինակ է դարձել հայկական արմատներ ունեցող 22-ամյա հարձակվող Կարեն Վարդանյանը։
Հանդիպման 8-րդ րոպեին ադրբեջանական ակումբը հաղթելիս է եղել 2։0 հաշվով, սակայն հյուրերը հասել են տպավորիչ կամային հաղթանակի։ Կարեն Վարդանյանը գոլի հեղինակ է դարձել հանդիպման 36-րդ ու 56-րդ րոպեներին, իսկ 47-րդ րոպեին նաև գոլային փոխանցում է կատարել։
Կարեն Վարդանյանը խաղում է Բելառուսի հավաքականում։ Մարտի 29-ին նա մասնակցել էր Հայաստանի ազգային հավաքականի դեմ Երևանում կայացած ընկերական հանդիպմանը, որում բելառուսները հաղթել էին 2։1 հաշվով։

