«Բարսելոնան» ու «Ռեալը» ներկայացրել են նոր համազգեստները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐ
Ֆուտբոլի Իսպանիայի չեմպիոն կատալոնական «Բարսելոնան» ու փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալը» ներկայացրել են արտագնա հանդիպումների համար նախատեսված նոր համազգեստները, որով հանդես կգան հաջորդ մրցաշրջանում։
Կատալոնացիների նոր մարզաշապիկները սև ու մանուշակագույն է, իսկ մադրիդցիներինը՝ մուգ կանաչ է՝ վարդագույն դետալներով:
«Արքայական ակումբի» տեխնիկական հովանավորը Adidas ընկերությունն է, իսկ «Բարսելոնայինը»՝ Nike-ն։ Կատալոնական ակումբի նոր մարզաշապիկները թողարկվել են Kobe Bryant բրենդի հետ համագործակցության շրջանակում։



