Ուրցաձորի Տափի բերդում պահպանվել են միջնադարյան ամրոցը, 13-րդ դարի եկեղեցին, գրչության կենտրոնի հետքերն ու «Գոհար թագուհու վանքի» ավերակները

Լուրեր

24.07.2026 | 16:33
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը կիսաեզրափակիչում է
24.07.2026 | 16:27
«Զոլոտայա Կորոնա» ծառայությունը դադարեցրել է ՌԴ-ից Հայաստան, Վրաստան և այլ երկրներ գումարների փոխանցումը
24.07.2026 | 16:16
Հայաստանի Կարմիր գրքում ընդգրկված բեզոարյան այծեր՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսաթակարդում
24.07.2026 | 16:04
Զելենսկին հայտարարել է, որ ուկրաինական զինված ուժերը հարձակվել են Կիրովի գործարանի վրա. կան զոհեր
24.07.2026 | 15:55
Անգլիայի պատանեկան հավաքականի ֆուտբոլիստները կռվի են բռնվել հյուրանոցում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 15:46
Եղվարդում ապօրինի հրաձգարան և մեծաքանակ զենք-զինամթերք են հայտնաբերվել․ 1 անձ ձերբակալվել է
24.07.2026 | 15:39
Կասեցվել է Հարթավանի «88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը
24.07.2026 | 15:30
Երևանում կայացել է Ավանդական կարատեի «Արարատ գավաթ» միջազգային մրցաշարը
24.07.2026 | 15:19
Ծառուկյանի գործով արդարադատության հետ գործ չունենք, սա քաղաքական հետապնդում է. Արա Այվազյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 15:10
Քրվարույթ և ձերբակալություն՝ բլոգերի հետ վիճաբանությունից հետո // Թրամփ-Զելենսկի հանդիպում է նախատեսվում․ ԼՈՒՐԵՐ
24.07.2026 | 15:03
Ռումինիայի երկնքում ԱԹՍ է խոցվել. սա Ուկրաինայում պատերազմից ի վեր առաջին դեպքն է
24.07.2026 | 14:58
Իլհամ Ալիևը հետ է կանչել Թուրքիայում Ադրբեջանի դեսպանին
24.07.2026 | 14:49
Էբոլայի իրավիճակը աշխարհում՝ հուլիսի 24-ի դրությամբ
24.07.2026 | 14:40
Պենտագոնը ՌԴ 33 համալսարան և հետազոտական ​​ինստիտուտ ԱՄՆ-ի ազգային անվտանգությանը սպառնալիք է ճանաչել
24.07.2026 | 14:36
Յուրգեն Կլոպը՝ Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ
Բոլորը

Ուրցաձոր գյուղի տարածքում գտնվող Տափի բերդում պահպանվել են միջնադարյան ամրոցը, 13-րդ դարի Սուրբ Գևորգ եկեղեցին, գրչության կենտրոնի պատմական հետքերն ու «Գոհար թագուհու վանքի» ավերակները։

«Պատմամշակութային արգելոցը գտնվում է ՀՀ Արարատի մարզի Ուրցաձոր գյուղի տարածքում։
Ամրոցի կառուցման վերաբերյալ պատմական հստակ տեղեկություններ հայտնի չեն, սակայն 13-րդ դարի արձանագրություններում հիշատակվում են Օրբելյան իշխանները, իսկ ժողովրդական ավանդությունն այն կապում է 10-րդ դարի իշխան Գևորգ Մարզպետունու անվան հետ։

Այստեղ կարելի է տեսնել 2008-2010 թթ․ վերականգնված ուղղանկյուն պարիսպներով ու շրջանաձև աշտարակներով ամրոցը, կենտրոնում գտնվող 13-րդ դարի սպիտակ կրաքարից Ս․ Գևորգ եկեղեցին՝ 1291 թվականի արժեքավոր արձանագրություններով, 15-րդ դարի գրչության կենտրոնի պատմությունն ու դիմացի բլրին պահպանված «Գոհար թագուհու վանքի» ավերակները։

Արի՛ միասին բացահայտենք ու զգանք «Տափի բերդ» պատմամշակութային արգելոցի դարավոր գաղտնիքներն ու միջնադարյան հզոր շունչը»,- ասված է ՀՀ ԿԳՄՍ նախարարություն Պահպանության ծառայություն ՊՈԱԿ-ի տարածած հաղորդագրությունում։