Մ-1 և Մ-2 ճանապարհներին գովազդային վահանակների տեղադրումը կարող է արգելվել

Լուրեր

23.07.2026 | 15:19
Արարատում կկառուցվի 2 բազմաբնակարան բնակելի շենք. կլուծվի 48 ընտանիքի բնակարանային ապահովման հարցը
23.07.2026 | 15:15
Վահագն Խաչատուրյանը պլանային բուժզննումից հետո վերադարձել է աշխատանքային ռեժիմի
23.07.2026 | 15:10
Նարեկ Կարապետյանի խափանման միջոցը՝ 1 մլրդ գրավ և բացակայելու արգելք // Հայ գերիներին ազատելու կոչ ԱՄՆ-ից․ ԼՈՒՐԵՐ
23.07.2026 | 15:02
Մանկատան շրջանավարտների բնակարանի գնման աջակցությունը կավելանա մինչև 8.7 մլն դրամ
23.07.2026 | 14:53
Երկրպագուներն ընտրել են ԱԱ-2026-ի խորհրդանշական հավաքականը․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
23.07.2026 | 14:44
Google-ը տուգանվեց 890 միլիոն եվրոյի չափով՝ եվրոպական օրենսդրությունը խախտելու համար
23.07.2026 | 14:29
ՊԵԿ-ը բացահայտել է 619 մլն դրամի ստվերային շրջանառություն և աշխատավարձերի թերհայտարարագրում
23.07.2026 | 14:20
Առաջիկա օրերին բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ է սպասվում
23.07.2026 | 14:11
Կապանում մեկնարկում են ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաքի միջոցառումները
23.07.2026 | 14:02
Արգենտինային ԱԱ-2026-ից հեռացնելու մասին ստորագրահավաքը մոտ է եղել Գինեսի ռեկորդը գերազանցելուն
23.07.2026 | 13:57
0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել հուլիսի 23-ին
23.07.2026 | 13:53
«Տելեգրամ»-ով թմրամիջոցների խոշոր շրջանառության գործով ամուսիններ են ձերբակալվել
23.07.2026 | 13:45
Մակունցը` վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու լուրերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 13:39
ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավարն ու քարտուղարն են ընտրվել
23.07.2026 | 13:36
Ապրանքները տանելու տեղ չունենք, շուկան 15-20 օր է` ցնցումների մեջ է. Առինջ մոլի աշխատակից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Առաջարկվում է արգելել գովազդային վահանակների տեղադրումը Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի հիմնական առանցքը կազմող Մ-1 և Մ-2 միջպետական ճանապարհների երկայնքով։ Նախագիծը հանրային քննարկման է ներկայացրել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։

Խոսքը Մ-1՝ Երևան-Գյումրի-ՀՀ սահման՝ Բավրա և Մ-2՝ Երևան-Երասխ-Նորավան-Տաթև-Կապան-Մեղրի-ՀՀ սահման տանող ճանապարհի մասին է։ Այն փաստը, որ Մ-1 կամ Մ-2 ճանապարհի որևէ հատված անցնում է քաղաքի կամ գյուղի տարածքով, բացառություն չի լինելու։ Եթե տարածքը շարունակում է համարվել այդ ճանապարհի օտարման շերտ կամ պաշտպանական գոտի, այնտեղ գովազդային վահանակի տեղադրման դիմումը պետք է մերժվի։

Նախագծով առաջարկվում է սահմանել նոր իրավական հիմք, որով իրավասու մարմինը պարտավոր կլինի մերժել գովազդի կամ գովազդային վահանակի տեղադրման հայտը, եթե առաջարկվող տեղը գտնվում է Մ-1 կամ Մ-2 ճանապարհի համապատասխան հատվածում։

Նախագծի հիմնավորման մեջ նշվում են երեք հիմնական պատճառ։ Առաջին՝ ճանապարհային անվտանգությունը։ Մ-1-ը և Մ-2-ը դիտարկվում են որպես Հյուսիս-հարավ արագընթաց տրանսպորտային միջանցքի առանցք։ Ըստ նախագծի հեղինակների՝ ճանապարհամերձ գովազդները կարող են շեղել վարորդների ուշադրությունը և վտանգ ստեղծել երթևեկության համար։

Երկրորդ՝ ճանապարհների արտաքին տեսքը։ Նշվում է, որ ճանապարհներին ներկայում տեղադրված են տարբեր չափերի, ձևերի և վիճակի վահանակներ ու գովազդային այլ կառուցվածքներ։ Դրանց մի մասը կարող է լինել ապօրինի կամ անխնամ, ինչի հետևանքով խաթարվում է ճանապարհային միջանցքի ընդհանուր տեսքը։

Երրորդ՝ Հյուսիս-հարավի շինարարությունը։ Դեռևս 2009 թվականի կառավարության որոշմամբ Մ-1 և Մ-2 ճանապարհների որոշ գոտիներում կասեցվել է քաղաքաշինական գործունեության համար թույլտվությունների տրամադրումը՝ Հյուսիս-հարավ ճանապարհի շինարարությունն իրականացնելու նպատակով։ Հիմնավորման համաձայն՝ մինչև մայրուղու շինարարության ավարտը նպատակահարմար է նույն տարածքներում թույլ չտալ նաև գովազդային վահանակների տեղադրումը։

Նախագծի հեղինակների գնահատմամբ՝ փոփոխության արդյունքում՝ Մ-1 և Մ-2 ճանապարհներին նոր գովազդային վահանակներ չեն տեղադրվի, վարորդների ուշադրությունը շեղող տարրերը կնվազեն, կբարձրանա ճանապարհային երթևեկության անվտանգությունը, Հյուսիս-հարավ միջանցքը կունենա ավելի միասնական և պատշաճ արտաքին տեսք, կկանխվի նոր վահանակների կուտակումը, որոնց հետագա ապամոնտաժումը կարող էր երկարատև գործընթաց դառնալ։

Եվգենյա Համբարձումյան