Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Wildberries-ի պահեստների վրա Կրասնոդարում և Ստավրոպոլում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.07.2026 | 15:42
Ադելիա Պետրոսյանը հեռացել է Էթերի Թութբերիձեի թիմից
22.07.2026 | 15:34
Ամբողջ քննչական խմբին բացարկ ենք ներկայացրել․ Էմին Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.07.2026 | 15:25
Լավրովը հայտնել է, որ հուլիսի 23-ին Մանիլայում կհանդիպի Մարկո Ռուբիոյի հետ
22.07.2026 | 15:18
ՌԴ-ն հրթիռներով և ավելի քան 200 ԱԹՍ-ներով գրոհել է Ուկրաինան․ տուժածներ կան
22.07.2026 | 15:10
Ծառուկյանի փաստաբանին հեռացրել են վարույթից // Նոր հարձակումներ Wildberries-ի պահեստների վրա․ ԼՈՒՐԵՐ
22.07.2026 | 15:05
ԿԸՀ-ն համաձայնություն է տվել Նարեկ Կարապետյանին մեղադրանք առաջադրելու Դատախազության միջնորդությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.07.2026 | 14:59
Հրշեջներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը
22.07.2026 | 14:51
ՀՀ-ում է Վրաստանի ռազմական ոստիկանության պատվիրակությունը․ քննարկվել է համագործակցության ընդլայնումը
22.07.2026 | 14:43
Անկարայում ուսումնական ուղղաթիռ է վթարվել․ օդաչուն զոհվել է, մեկ մարդ վիրավորվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.07.2026 | 14:39
Վերջին եռամսյակում ԶԼՄ-ների և լրագրողների իրավունքների խախտման 42 դեպք է արձանագրվել․ Աշոտ Մելիքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.07.2026 | 14:32
Տիգրան Բարսեղյանը վնասվածք ունի
22.07.2026 | 14:23
Ղազինյանի գործով մակագրում կա, հրատապ միջնորդություն է ներկայացվել. Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.07.2026 | 14:14
Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը մինչ այժմ արժեցել է 37.5 միլիարդ դոլար
22.07.2026 | 14:03
57,5 մլն դոլարի համաձայնագիր, 103 միջոցառում․ ինչ փուլում է ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագիրը
22.07.2026 | 13:54
«Չելսին» ռեկորդային տրանսֆեր է իրականացրել
Բոլորը

Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Wildberries-ի երկու լոգիստիկ կենտրոնների վրա Կրասնոդարում և Ստավրոպոլի Նևինոմիսկում։ Այս մասին հայտնել է ընկերության գործադիր տնօրեն Տատյանա Կիմը։ Երկու պահեստներում էլ տարհանում է իրականացվել, սակայն աշխատակիցների շրջանում վիրավորներ կան, գրում է Meduza-ն։

Ստավրոպոլի երկրամասի նահանգապետ Վլադիմիր Վլադիմիրովը պարզաբանել է, որ Նևինոմիսկի պահեստում բռնկված հրդեհի հետևանքով վիրավորվել է 5 մարդ։ Բժիշկներն օգնություն են ցուցաբերել տեղում, մեկ տուժած տեղափոխվել է հիվանդանոց։

Տեղական իշխանությունները հրդեհի գոտում հայտարարել են տեղական արտակարգ իրավիճակ։ Հրդեհը մարելու համար ներգրավվել է ՆԳՆ ուղղաթիռ։

Կրասնոդարի պահեստում բռնկված հրդեհը մարելու համար ուղղաթիռ կուղարկվի, հայտնել է Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբը։ Պահեստի վրա հարձակման հետևանքով տասը մարդ է վիրավորվել, հայտնել է տարածաշրջանի ղեկավար  Վենիամին Կոնդրատևը։ Վիրավորներից 4-ը տեղափոխվել են հիվանդանոցներ: Եվս վեց տուժած բուժօգնություն է ստացել դեպքի վայրում:

Բացի այդ, Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքում անօդաչուն հարվածել է նավթաբազային, որի հետևանքով հրդեհ է բռնկվել, հայտնել է քաղաքային վարչակազմը։

«Այսօր Արմավիրը ենթարկվել է ամենախոշոր հարձակումներից մեկին։ Հյուսիսային արդյունաբերական գոտում գտնվող նավթաբազան ենթարկվել է ավելի քան 16 անօդաչու թռչող սարքերի հարձակման»,- ասվում է հայտարարության մեջ։

Հաղորդվում է, որ մեկ մարդ զոհվել է, ևս 10-ը՝ վիրավորվել։

«Արմավիրում անօդաչու թռչող սարքի բեկորներն ընկել են ձեռնարկություններից մեկի  տարածքի վրա, որի հետևանքով մեկ աշխատակից է զոհվել»,- ասել է  նահանգապետ Վենիամին Կոնդրատևը։

Հարվածի հետևանքով հրդեհ է բռնկվել 800 քառակուսի մետր տարածքում։ Օպերատիվ շտաբը հավելել է, որ անօդաչու թռչող սարքերը վնասել են նաև բնակելի շենքեր Կրասնոդարում և Դինսկայա գյուղում։

Ուկրաինան մեկ շաբաթվա ընթացքում արդեն երկրորդ անգամ է հարձակվում Wildberries-ի պահեստների վրա։ Հուլիսի 18-ին Տամբովի մարզի Կոտովսկ քաղաքում և Մոսկվայի մարզի Էլեկտրոստալ քաղաքում գտնվող ընկերության լոգիստիկ կենտրոնների վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով զոհվել է 8 մարդ, վիրավորվել՝ շուրջ 80-ը։ Պահեստներում հրդեհներ են բռնկվել։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Wildberries-ի վրա հարձակումները բացատրել է նրանով, որ պահեստներում կան անօդաչու թռչող սարքերի և «նավիգացիոն սարքավորումների» արտադրության համար նախատեսված բաղադրիչներ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի