6-7 մլն դրամ հոսանքի պարտք ունենք. եթե անջատեն, 200 տոննա ձուկ կսատկի. ձկնաբույծ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.09.2026 | 23:57
Էդուարդ Սպերցյանի գոլն օգնեց «Ալ Ահլիին» վստահ հաղթանակ տանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 23:24
Սեպտեմբերի 10-13-ը Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Tour of Armenia» միջազգային հեծանվավազքը
04.09.2026 | 23:10
ԱՄՆ պատվիրակության՝ Մոսկվա այցի ընթացքում Ուկրաինան չի հարվածի Ռուսաստանին. Զելենսկի
04.09.2026 | 22:51
Փրկարարի օրվա առթիվ Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներով
04.09.2026 | 22:39
Պապոյանը կմեկնի Դուբայ՝ մասնակցելու ամենամյա ներդրումային համաժողովին
04.09.2026 | 22:23
Ալիևի կողմից վերջերս բացված հյուրանոցի 200-250 աշխատակիցներ չեն կարողանում ստանալ աշխատավարձը
04.09.2026 | 22:08
Պաշտոնանկություններ՝ վարչապետի որոշմամբ
04.09.2026 | 21:51
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.09.2026 | 21:35
ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում անցկացվել է ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում
04.09.2026 | 21:16
OpenAI-ը թողարկել է GPT-6-ը՝ իր մինչ օրս ամենահզոր ԱԲ մոդելը
04.09.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Աննախադեպ լարում՝ ՀՀ-ի և ՌԴ-ի հարաբերություններում․ ի՞նչ սպասել Փաշինյանի՝ Մոսկվա առաջիկա այցից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 20:47
Բաքուն արևմտյան հայտնի լրատվամիջոցներին մեղադրում է Ադրբեջանի դեմ ապատեղեկատվական արշավի կազմակերպման մեջ
04.09.2026 | 20:30
«Ինչքա՞ն գոռամ, ո՞ւմ ասեմ, որ շատ ա ցավում». քաղցկեղի դեմ պայքարը՝ բանտում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 20:14
Վահան Կոստանյանն ու Յիրժի Բրոդսկին քննարկել են հայ-չեխական համագործակցության նոր ուղղությունները
04.09.2026 | 20:00
Վարչապետն իրավունք ունի հրահանգ տալ իրավապահներին․ կառավարությանը ենթակա են Քննչական և Հակակոռուպցիոն կոմիտեները․ Արման Եղոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանի սահմանափակումների հետևանքով Հայաստանի ձկնաբույծները շուրջ մեկուկես ամիս է՝ չեն կարողանում ո՛չ արտահանում իրականացնել, ո՛չ էլ իրացնել արտադրանքը ներքին շուկայում։ Այս մասին Factor TV-ի հետ զրույցում ասաց ձկնաբույծ Ռազմիկ Թադևոսյանը։

Թադևոսյանի խոսքով՝ իրենց տնտեսության ամենօրյա ծախսերը կազմում են շուրջ 2-2.5 մլն դրամ, մինչդեռ որևէ եկամուտ չեն ստանում։ Արդյունքում չեն կարողանում վճարել ձկան կերի, էլեկտրաէներգիայի, ինչպես նաև վարկերի սպասարկման ծախսերը։ Նա նաև նշեց, որ բանկերը ոլորտը բարձր ռիսկային համարելով՝ հրաժարվում են նոր ֆինանսավորում տրամադրել։

Նրա խոսքով՝ ներկայում իր տնտեսությունում կա շուրջ 200 տոննա ձուկ, իսկ օրական արտադրությունը կազմում է մոտ 1.5 տոննա։ Ձկնաբույծը նաև զգուշացրեց, որ երկար ժամանակ ջրավազաններում մնալու դեպքում ձուկը կորցնում է ապրանքային տեսքն ու որակը։ Բացի այդ, եթե կերի պակասի պատճառով դադարեցվի կերակրումը, կկորի նաև սաղմոնի բնորոշ կարմիր գույնը, ինչի հետևանքով կդառնա վաճառքի ոչ ենթակա; Նա ընդգծեց նաև էլեկտրաէներգիայի խնդիրը՝ նշելով, որ իր տնտեսության ամսական վճարը կազմում է շուրջ 6-7 մլն դրամ։

«Եթե հոսանքը թեկուզ մեկ ժամ անջատեն, տնտեսության բոլոր ձկները կսատկեն»,- Factor TV-ի հետ զրույցում նշեց Ռազմիկ Թադևոսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Նարեկ Կիրակոսյան