Կոտայքում աղիքային վարակի ախտանշաններով շտապօգնության կանչերի թիվը հասել է 18-ի

Լուրեր

06.11.2026 | 19:13
Տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների միջև հանդիպումը
06.11.2026 | 19:00
Իշխանությունն ընդդիմությանը ՌԴ-ի գործակալ է կոչում․ դատավճիռներ պիտի լինեին, թե չէ՝ 37 թվի հոտ է գալիս․ Վարդան Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:47
Վարազդատ Սուքիասյանը՝ Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի անդամի թեկնածու․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:35
Հիմնավոր կասկած ունենք, որ տանն էլ բան դրած կլինեն. Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:24
Բա վարչապետ ես, ազնի՛վ խոսի. Գյումրու մանկապարտեզի վրա 27 հազար կՎտ հավելագրում կա. Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:16
Մենք սովոր ենք ճնշումներին. դատավոր Կարապետ Բադալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:05
Ռաֆայել Նադալը կարող է դառնալ «Ռեալի» նախագահը
06.11.2026 | 17:54
ՀԷՑ-ը գտնվում էր խայտառակ վատ վիճակում, իշխանության խնդրանքով Սամվել Կարապետյանն այն գնեց. Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 17:43
«Սուրմալու» և «Փեթակ» առևտրի կենտրոններում հայտնաբերվել են կեղծված պիտանիության ժամկետով «Կինդեր» քաղցրավենիքներ
06.11.2026 | 17:34
Ալիևը կնոջ հետ այցելել է Արցախ, մասնակցել բնակավայրերի և նոր գործարանի բացմանը
06.11.2026 | 17:33
Սուպերհամակարգիչը կանխատեսել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտներին
06.11.2026 | 17:25
Ապագան ցույց կտա. Կադաստրի ղեկավարը` Արծվաշենը «աջ ու ձախ տանելու» մասին
06.11.2026 | 17:17
Գազը մինչև մարտ չի կարող թանկանալ. Մեսրոպ Մեսրոպյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 17:07
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են տրանսպորտի, լոգիստիկայի և առևտրի ոլորտներում համագործակցության ընդլայնումը
06.11.2026 | 16:55
ՔՊ-ից միջամտություն չի եղել. Աղաջանյանը` Վարդանյանի ՍԴ նախագահ ընտրվելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքից և հարակից բնակավայրերից աղիքային վարակի ախտանշաններով շտապօգնության կանչերը շարունակվում են։ Ընդհանուր առմամբ գրանցվել է 18 կանչ, իսկ 7 պացիենտ շարունակում է բուժումը Աբովյանի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքում։

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին տեղեկացրել է Բյուրեղավան համայնքի ղեկավարի մամուլի քարտուղար Մերի Կարապետյանը։

«Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը պետք է ներկայացնի վերջնական հետազոտությունների արդյունքները։ Գիշերվա ընթացքում գրանցվել է 14 կանչ, որոնցից մեկը՝ Նուռնուսից, երկուսը՝ Արզնի գյուղից, մնացածը՝ Բյուրեղավանից։ Առավոտյան ժամը 09:00-12:00-ն ընկած ժամանակահատվածում, նույն ախտանշաններով շտապօգնության ևս 4 կանչ է գրանցվել։ Ահազանգողներից ոչ մեկը չի հոսպիտալացվել։ Այս պահին Աբովյանի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքում շարունակում է բուժում ստանալ երեկ ԲԿ տեղափոխված 7 քաղաքացի»,- ասել է Կարապետյանը։

 

Հուլիսի 17-ի վաղ առավոտյան ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ շտապօգնության ծառայությունը Բյուրեղավան համայնքից գիշերվա ընթացքում ստացել է 15 կանչ, այդ պահին դրանցից որոնցից 6-ն ավարտվել էր հոսպիտալացմամբ։

Հիվանդների հիմնական գանգատներն էին ինքնազգացողության վատացումը, ջերմության բարձրացումը և որովայնի շրջանում ցավերը։

Նախարարությունից հայտնել էին նաև, որ Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» մասնագետներն իրականացնում են համաճարակաբանական ուսումնասիրություններ և հակահամաճարակային միջոցառումներ։ Կատարվում են դեպքերի համաճարակաբանական հետազոտություններ, նմուշառում և լաբորատոր քննություններ՝ հիվանդության հավանական աղբյուրը և փոխանցման գործոնները պարզելու նպատակով։ Հետազոտությունների արդյունքների ամփոփումից հետո կներկայացվի լրացուցիչ տեղեկատվություն աղիքային վարակի պատճառի վերաբերյալ։