ԲԸՏՄ-ում քննարկվել են COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու տեսչության մասնակցությունը

Լուրեր

06.11.2026 | 19:13
Տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների միջև հանդիպումը
06.11.2026 | 19:00
Իշխանությունն ընդդիմությանը ՌԴ-ի գործակալ է կոչում․ դատավճիռներ պիտի լինեին, թե չէ՝ 37 թվի հոտ է գալիս․ Վարդան Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:47
Վարազդատ Սուքիասյանը՝ Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի անդամի թեկնածու․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:35
Հիմնավոր կասկած ունենք, որ տանն էլ բան դրած կլինեն. Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:24
Բա վարչապետ ես, ազնի՛վ խոսի. Գյումրու մանկապարտեզի վրա 27 հազար կՎտ հավելագրում կա. Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:16
Մենք սովոր ենք ճնշումներին. դատավոր Կարապետ Բադալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:05
Ռաֆայել Նադալը կարող է դառնալ «Ռեալի» նախագահը
06.11.2026 | 17:54
ՀԷՑ-ը գտնվում էր խայտառակ վատ վիճակում, իշխանության խնդրանքով Սամվել Կարապետյանն այն գնեց. Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 17:43
«Սուրմալու» և «Փեթակ» առևտրի կենտրոններում հայտնաբերվել են կեղծված պիտանիության ժամկետով «Կինդեր» քաղցրավենիքներ
06.11.2026 | 17:34
Ալիևը կնոջ հետ այցելել է Արցախ, մասնակցել բնակավայրերի և նոր գործարանի բացմանը
06.11.2026 | 17:33
Սուպերհամակարգիչը կանխատեսել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտներին
06.11.2026 | 17:25
Ապագան ցույց կտա. Կադաստրի ղեկավարը` Արծվաշենը «աջ ու ձախ տանելու» մասին
06.11.2026 | 17:17
Գազը մինչև մարտ չի կարող թանկանալ. Մեսրոպ Մեսրոպյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 17:07
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են տրանսպորտի, լոգիստիկայի և առևտրի ոլորտներում համագործակցության ընդլայնումը
06.11.2026 | 16:55
ՔՊ-ից միջամտություն չի եղել. Աղաջանյանը` Վարդանյանի ՍԴ նախագահ ընտրվելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում տեղի ունեցած աշխատանքային հանդիպմանը քննարկվել են հոկտեմբերին Երևանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) նախապատրաստական աշխատանքները։ Կողմերը անդրադարձել են միջգերատեսչական համագործակցությանը, ինչպես նաև տեսչության մասնակցությանը համաժողովի «կանաչ» և «կապույտ» գոտիներում, որտեղ կներկայացվեն բնապահպանական վերահսկողության ոլորտում Հայաստանի փորձն ու բարեփոխումները։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տարածած հաղորդագրությունը՝ ստորև․

Հայաստանի բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում՝ նվիրված 2026 թվականի հոկտեմբերի 19-30-ը Հայաստանում կայանալիք ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) նախապատրաստական աշխատանքներին։

Տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանն ընդունել է Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանին, հանդիպմանը մասնակցել են նաև Տեսչական մարմնի ղեկավար կազմը և COP17-ի նախապատրաստական աշխատանքները համակարգող խմբի ներկայացուցիչները։

Քննարկվել են համաժողովի կազմակերպչական և բովանդակային հարցերը, միջգերատեսչական համագործակցության ամրապնդման ուղիները, ինչպես նաև Տեսչական մարմնի մասնակցությունը համաժողովի «կանաչ» և «կապույտ» գոտիներում։

«Կանաչ» գոտում Տեսչական մարմինը կներկայացնի կենսաբազմազանության պահպանության և բնապահպանական պետական վերահսկողության ոլորտում կիրառվող ժամանակակից մոտեցումները, իսկ «կապույտ» գոտում կկազմակերպի երկկողմ ու բազմակողմ թեմատիկ քննարկումներ ու հանդիպումներ՝ ներկայացնելով Հայաստանի բնապահպանական վերահսկողական համակարգի փորձն ու իրականացվող բարեփոխումները։

Հանդիպման ավարտին ձեռք է բերվել պայմանավորվածություն շարունակել համատեղ աշխատանքը՝ հստակեցնելով ներգրավված կառույցների գործառույթներն ու պատասխանատվության շրջանակները՝ համաժողովի պատշաճ կազմակերպումն ապահովելու նպատակով։

2026 թվականի հոկտեմբերի 19–30-ը Հայաստանի Հանրապետությունը կհյուրընկալի ՄԱԿ–ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը (CBD COP17)՝ Երևանում համախմբելով աշխարհի երկրների կառավարությունների, միջազգային կազմակերպությունների, գիտական համայնքի, քաղաքացիական հասարակության, բնիկ ժողովուրդների, երիտասարդների և մասնավոր հատվածի ներկայացուցիչներին։