ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել Իրանում կամուրջներին, օդանավակայանին, երկաթուղային կայարանին․ զոհեր կան

Լուրեր

05.09.2026 | 22:55
«Ինտերը» 0:2-ից հետո կամային հաղթանակ է տարել «Նապոլիի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.09.2026 | 19:58
Քննարկվել են Հայաստանի և Իրաքյան Քուրդիստանի միջև տնտեսական կապերի զարգացման հնարավորությունները
05.09.2026 | 19:33
Կաթողիկոսի ու 6 եպիսկոպոսների գործով դատախազ Խաչատուր Գալստյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից
05.09.2026 | 18:31
«Հեծանվային մեծ սպորտը գալիս է Հայաստան». ներկայացվել է «Tour of Armenia»-ի խորհրդանիշը
05.09.2026 | 17:59
ԱՄՆ-ում շուրջ 50 աշխատակից ստի դետեկտորով ստուգվել է գաղտնի տեղեկությունների արտահոսքի պատճառով
05.09.2026 | 17:31
1,4 միլիոն ֆայլ․ հաքերները հրապարակել են Բեռլինի Սենատից գողացված տվյալները
05.09.2026 | 16:58
Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
05.09.2026 | 16:35
Ընթերցանությունը կենսակերպ պետք է դառնա․ Ժաննա Անդրեասյան
05.09.2026 | 15:55
ԱՆ-ն առաջարկում է լուծարել հարկային հաշվետվություն չներկայացրած ընկերությունները
05.09.2026 | 15:22
Հայաստանը պատրաստվում է վավերացնել մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ ԵԽ կոնվենցիան
05.09.2026 | 14:42
Օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի
05.09.2026 | 14:20
Հեղափոխության համար չեմ զղջում. Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 13:49
Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած
05.09.2026 | 13:31
Վթարային ջրանջատում Երևանի վարչական շրջաններում
05.09.2026 | 13:11
Փաշինյանը հեռացավ Սիմոնյանի ուղեկցությամբ. հարցերի չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

ԱՄՆ-ը վեցերորդ գիշերն անընդմեջ հարվածներ է հասցրել Իրանին։ ԱՄՆ զինված ուժերն ավարտել են Իրանի դեմ ուղղված հարվածների վերջին «մեծ ալիքը»։ Այս մասին սոցիալական ցանցերում հրապարակմամբ նշել է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը։

«ԱՄՆ ուժերը, այդ թվում՝ կործանիչները, օդային անօդաչու թռչող սարքերը և ռազմանավերը, արձակել են ճշգրիտ զինամթերք, որը հարվածել է Իրանի տասնյակ ռազմական թիրախների, ինչպիսիք են ափամերձ հսկողության և օդային պաշտպանության կետերը, ռազմական լոգիստիկ ենթակառուցվածքները և ծովային կարողությունները»,- X-ում հրապարակված գրառման մեջ նշել է CENTCOM-ը։

Այն լրացուցիչ մանրամասներ չի տրամադրել հարվածված թիրախների թվի վերաբերյալ, սակայն հայտարարության մեջ հավելել է, որ ԱՄՆ ուժերը «պատասխանատու են համարում Իրանին առևտրային նավերի վրա վերջերս կատարված հարձակումների համար»։

ԱՄՆ-ի կողմից գիշերն իրականացված մահացու հարվածները հասցվել են օդանավակայանին, Բանդար Աբբաս նավահանգստային քաղաքի երկաթուղային կայարանին և Իրանի հարավում՝ Հորմուզի նեղուցի մոտ գտնվող երկու կամուրջների, հաղորդել են իրանական պետական ​​լրատվամիջոցները։

«Երեք պայթյուն է լսվել օդանավակայանի մերձակայքում, առնվազն մեկ ամերիկյան թշնամական արկ է հարվածել Իրանիշահր օդանավակայանին»,- հաղորդել է IRIB պետական ​​հեռուստատեսությունը տելեգրամում։

«Մի քանի րոպե առաջ Բանդար Աբբասի երկաթուղային հանգույցի կայարանը թիրախավորվեց ամերիկացի թշնամու կողմից։ Հարձակման հետևանքով վիրավորվել են երկու իրանցիներ»,- իր հերթին հայտնել է Mehr-ը։

Իրանի հարավում կամուրջների ուղղությամբ ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով առնվազն 7 մարդ է զոհվել, հաղորդում է Իրանի պետական ​​հեռուստատեսությունը։

Իրանն էլ հայտարարել է, որ հարվածներ է հասցրել Քուվեյթում գտնվող ԱՄՆ ռազմական ենթակառուցվածքներին՝ ի պատասխան Իսլամական Հանրապետության վրա ամերիկյան հարձակումների։

Թեհրանը հարվածների շարք է սկսել Պարսից ծոցում ԱՄՆ դաշնակիցների դեմ, այն բանից հետո, երբ Վաշինգտոնին մեղադրել է օդանավակայանը, երկաթուղային կայարանը և երկու կամուրջները թիրախավորելու մեջ, որի հետևանքով զոհվել է 7 մարդ։

Իրանը հայտարարել է, որ անօդաչու թռչող սարքեր է տեղակայել Քուվեյթում՝ «ահաբեկչության ու երեխաների սպանության մեջ ներգրավված ամերիկյան ուժերի տեղակայման վայրերը և լոգիստիկ կենտրոնները թիրախավորելու համար»։

Միաժամանակ, հաղորդվում է, որ ուրբաթ առավոտյան Կատարի վրա Իրանի հարձակման հետևանքով երեխա է վիրավորվել։ Այս մասին հայտնել է երկրի Ներքին գործերի նախարարությունը։

Մինչդեռ Բահրեյնում ուրբաթ առավոտյան երկրորդ անգամ միացել են տագնապի ազդանշանները, հայտնել է երկրի ներքին գործերի նախարարությունը։

Իրանի զինված ուժերը հայտարարել են, որ թիրախավորել են Բահրեյնում գտնվող ԱՄՆ ռազմական օբյեկտները, հաղորդում է IRNA պետական ​​լրատվամիջոցը։

Բացի այդ, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ հարձակվել է Սիրիայի Ալ-Թանֆ քաղաքում գտնվող ԱՄՆ հատուկ գործողությունների հրամանատարական կենտրոնի վրա՝ ի պատասխան Իրանշահրում իրանցի զինվորների սպանության, հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի