Երևանի պարեկները գիշերային ծառայության ժամանակ թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել
Հասարակություն
16.07.2026 | 22:33
Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողները հուլիսի 15-ին, ժամը 1.10-ին Մանուշյան փողոցի հասցեներից մեկի մոտ հայտնաբերել, թմրանյութ ձեռք բերելու և պահելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել ու Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին են տեղափոխել 27-ամյա մի երիտասարդի․ այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։
Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածով փաթեթ և մոխրացած հետքերով կաթուցիչ։
4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները թմրանյութ ձեռք բերելու և պահելու դեպք են բացահայտել նաև ժամը 2․10-ին։ Նրանք Ղափանցյան փողոցի հասցեներից մեկի մոտ հայտնաբերել, ձերբակալել և Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին են տեղափոխել 32-ամյա մի երիտասարդի, որի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածով փաթեթ և մոխրացած հետքերով կաթուցիչ։
Նույն օրը, ժամը 20․50-ին Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողները Ներքին Շենգավիթի 3-րդ փողոցում հայտնաբերել, թմրանյութ պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել ու Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին են տեղափոխել Գյումրի քաղաքի բնակիչ 37-ամյա մի տղամարդու, որի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածով երկու փաթեթ և նույն զանգվածով կաթուցիչ։
Բոլոր դեպքերով կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։

