Արմեն Գրիգորյանը կարևորել է ԵՄ գործընկերության առաքելության դերը հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարում
Քաղաքականություն
16.07.2026 | 18:04
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հուլիսի 16-ին ընդունել է Հայաստանում Եվրոպական միության գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավար, դեսպան Կոսմին Ջորջ Դինեսկուին։ Հանդիպման ընթացքում նա վերահաստատել է Հայաստանի աջակցությունը առաքելության գործունեությանը՝ կարևորելով դրա դերը ապատեղեկատվության, կիբեռհարձակումների և ապօրինի ֆինանսական հոսքերի դեմ պայքարում, իսկ կողմերը քննարկել են նաև հետագա համագործակցության ուղղությունները։
«Հուլիսի 16-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավար, դեսպան Կոսմին Ջորջ Դինեսկուին։
ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը՝ ընդգծելով հայկական կողմի հանձնառությունը՝ աջակցելու առաքելության մանդատից բխող միջոցառումների արդյունավետ իրականացմանը։ Արմեն Գրիգորյանը կարևորել է նաև առաքելության դերն ու աջակցությունն ապատեղեկատվության, կիբեռհարձակումների և ապօրինի ֆինանսական հոսքերի դեմ պայքարում։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են նաև համագործակցության հետագա ուղղություններն ու փոխգործակցության զարգացման հնարավորությունները»։

