ՄԻՊ-ը ԵԽ պատգամավորի հետ քննարկել է ատելության խոսքի և իրավունքների պաշտպանության հարցերը

Լուրեր

23.10.2026 | 10:33
Կարգալույծ հռչակված քահանաները ևս պարտվեցին Եկեղեցուն. հոգևոր հովվի պաշտոնում վերականգնելու գործերը կարճվել են
23.10.2026 | 10:22
Սեդրակ Քոչարյանի կալանքի ժամկետը երկու ամսով երկարաձգվեց
23.10.2026 | 10:10
Արման Ծառուկյանը հարձակվել է Դիլոն Դենիսի վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 10:04
Նոյեմբերի 11-ին կայանալիք ՀԱՊԿ նիստում կարող է որոշում կայացվել Հայաստանի անդամակցության հարցով․ Մասադիկով
23.10.2026 | 09:55
ԱՄՆ-ն 1,4 մլն դոլարի սարքավորումներ է նվիրաբերել Հայաստանին՝ սահմանային անվտանգության և TRIPP-ի երթուղիների պաշտպանության համար
23.10.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
23.10.2026 | 09:30
Եվրոպա լիգա. Զախարյանի գոլը, «Միլանի» պարտությունն ու «Արարատ-Արմենիայի» առաջիկա մրցակիցների արդյունքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 23:31
Ուսանողական վիզայի պայմանների խախտումը կարող է զրկել ապագայում ԱՄՆ վիզա ստանալու իրավունքից
22.10.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
22.10.2026 | 23:00
Հիջաբի արգելքի ճնշումների ֆոնին՝ Ադրբեջանի կրոնական բանտարկյալները դիմել են օտարերկրյա դեսպանատներին
22.10.2026 | 22:51
Պուտինը հայտարարել է Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները վերսկսելու պատրաստակամության մասին
22.10.2026 | 22:46
Սուրեն Պապիկյանն այցելել է Չեխիայում ՀՀ դեսպանություն
22.10.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտվեց «ԱԶ Ալկմարին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 22:20
Կասեցվել է «Աշտարակ միլկ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
22.10.2026 | 22:06
Արգիշտի Մեխակյանը պարզաբանում է ներկայացրել Եկեղեցուց 47,5 մլն դրամ բռնագանձելու որոշման վերաբերյալ
Բոլորը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Մարինա Մեզուրիի հետ հանդիպմանը ներկայացրել է ՄԻՊ հաստատության գործունեության հիմնական ուղղությունները և անդրադարձել Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մարտահրավերներին։ Քննարկվել են բռնի տեղահանված անձանց, կանանց, երեխաների, ազգային փոքրամասնությունների, հաշմանդամություն ունեցող և ԼԳԲՏՔ+ անձանց իրավունքներին, ինչպես նաև ատելության խոսքի և մարդու իրավունքների կրթությանն առնչվող հարցեր։

ՄԻՊ-ի հաղորդագրությունը՝ ստորև․

Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հուլիսի 15-ին ընդունել է Եվրոպական միության խորհրդարանի պատգամավոր Մարինա Մեզուրին։

Հանդիպման ընթացքում Պաշտպանը ներկայացրել է ՄԻՊ հաստատության գործունեության հիմնական ուղղությունները:

Քննարկվել են բռնի տեղահանված անձանց, կանանց, երեխաների, ազգային փոքրամասնությունների, հաշմանդամություն ունեցող անձանց, ԼԳԲՏՔ+ անձանց, աշխատանքային իրավունքների, քրեական վարույթների շրջանակներում իրավունքների պաշտպանության և մի շարք այլ ոլորտների առնչվող հարցեր։

Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ, թեև մի շարք ուղղություններով արձանագրվել է առաջընթաց, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում դեռևս առկա են բազմաթիվ մարտահրավերներ, որոնք պահանջում են հետևողական և շարունակական աշխատանք։

Պաշտպանն անդրադարձել է նաև Հայաստանում առկա ատելության խոսքի լուրջ ծավալներին և դրան հակազդելու կարևորությանը:

Անահիտ Մանասյանը կարևորել է նաև մարդու իրավունքների կրթության բարեփոխման ուղղությամբ համակարգային քայլերի իրականացման անհրաժեշտությունը:

Զրուցակիցներն ընդգծել են միջազգային համագործակցության դերը մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարական արժեքների ամրապնդման գործում։

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են պատրաստակամությունը՝ համագործակցելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով։