Հայ գիտնականը՝ Այնշտայնի տեսությունը հաստատող միջազգային հետազոտության հեղինակների թվում

Լուրեր

15.07.2026 | 15:21
Անձրև, քամու ուժգնացում․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումներ
15.07.2026 | 15:10
Կրակոցներ և վրաերթ՝ Վարդավառի օրը // Կառավարությունը կքննարկի TRIPP-ի համաձայնագրի վավերացումը․ ԼՈՒՐԵՐ
15.07.2026 | 15:00
Բրիտանական թագավորական ընտանիքի անդամը նշանադրվել է հայ նկարչուհու հետ․ նրանք նախագիծ են իրականացրել ՀՀ-ում
15.07.2026 | 14:51
«Նոյյան տապան»՝ 50 դրամ անվանական արժեքով․ շրջանառության մեջ է դրվում արծաթե ներդրումային դրամը
15.07.2026 | 14:40
ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորումը կշարունակվի Ադրբեջանի հետ սերտ համագործակցությամբ․ Թուրքիայի ԱԳՆ
15.07.2026 | 14:33
Առցանց եղանակով կատարվող ֆինանսական գործառնությունների արգելափակման հնարավորությունները. ՈՒՂԻՂ
15.07.2026 | 14:22
Մինչև 560 հազար դրամ հավելավճար․ Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը
15.07.2026 | 14:10
ՌԴ-ում ծնված ներդրողին Պետդեպը նշանակել է TRIPP-ի հիմնադրամի ղեկավար․ նա ներդրումներ ունի նաև ՀՀ-ում․ The Guardian
15.07.2026 | 14:02
Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում
15.07.2026 | 13:54
Զարթոնքում քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
15.07.2026 | 13:45
Իրանը հայտնում է, որ ԱՄՆ հարվածների հետևանքով 7 զինծառայող և առնվազն 30 քաղաքացիական անձ է զոհվել
15.07.2026 | 13:34
Դավթաշենի գերեզմանատան մոտ կասկածելի վարք դրսևորած վարորդը ձերբակալվել է․ հայտնաբերվել է մեթամֆետամին
15.07.2026 | 13:25
Կրակոցներ ու վրաերթ Վաղարշյան փողոցի բակում․ 1 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
15.07.2026 | 13:18
Հայ գիտնականը՝ Այնշտայնի տեսությունը հաստատող միջազգային հետազոտության հեղինակների թվում
15.07.2026 | 13:07
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումից հետո Կերչը մնացել է առանց էլեկտրաէներգիայի
Բոլորը

Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեից հայտնում են, որ Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի Կոսմոլոգիայի և աստղաֆիզիկայի կենտրոնի ղեկավար Վահագն Գուրզադյանը համահեղինակել է Nature ամսագրում հրապարակված հետազոտությունը, որի շրջանակում LARES-2 արբանյակի տվյալներով գիտնականներին հաջողվել է մինչ օրս ամենաբարձր ճշգրտությամբ չափել Երկրի շուրջ տարածաժամանակային քարշի (frame-dragging) երևույթը՝ հերթական անգամ հաստատելով Ալբերտ Այնշտայնի հարաբերականության ընդհանուր տեսության կանխատեսումները։

«Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի (ԱԱԳԼ) Կոսմոլոգիայի և աստղաֆիզիկայի կենտրոնի մասնակցությամբ՝ հեղինակավոր Nature գիտական ամսագրի հիմնական համարում հրապարակվել է «LARES-2 satellite measures frame-dragging effect around the Earth» («LARES-2 արբանյակը չափում է Երկրի շուրջ տարածաժամանակային քարշի երևույթը») հոդվածը։

Հոդվածի համահեղինակների թվում է ԱԱԳԼ Կոսմոլոգիայի և աստղաֆիզիկայի կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Վահագն Գուրզադյանը։ Կենտրոնը ներգրավված է Իտալական տիեզերական գործակալության (ASI) և Եվրոպական տիեզերական գործակալության (ESA) և մի շարք առաջատար գիտական կենտրոնների համագործակցությամբ իրականացվող LARES արբանյակային ծրագրում։ Վերջինիս շրջանակում 2022 թվականին տիեզերք է արձակվել LARES-2 արբանյակը։

Հոդվածում ներկայացված են LARES-2, ինչպես նաև LAGEOS և GRACE արբանյակների տվյալների վերլուծության արդյունքները, որոնց հիման վրա գիտնականներին հաջողվել է բացառիկ ճշգրտությամբ չափել տարածաժամանակային քարշի (frame-dragging) երևույթը։

Այս երևույթը կանխատեսվել է Ալբերտ Այնշտայնի հարաբերականության ընդհանուր տեսությամբ և նկարագրում է, թե ինչպես է զանգված ունեցող մարմինը, տվյալ դեպքում՝ Երկիրը, պտտվելիս ազդում իր շուրջը գտնվող տարածաժամանակային «ցանցի» կառուցվածքի վրա։

Հետազոտության արդյունքները հաստատում են հարաբերականության ընդհանուր տեսության կանխատեսումները Երկրի մերձակայքում՝ նախորդ չափումների համեմատ ապահովելով մոտ 10 անգամ ավելի մեծ ճշգրտություն։

Բացի հիմնարար ֆիզիկայի ոլորտում ունեցած նշանակությունից, հետազոտությունը կարևոր կիրառական նշանակություն ունի նաև Երկրի գրավիտացիոն դաշտի և մակընթացային երևույթների առավել ճշգրիտ ուսումնասիրման համար։

Հետազոտությունն արժանացել է միջազգային գիտական և գիտահանրամատչելի մամուլի լայն ուշադրությանը։ Դրանց անդրադարձել է նաև հեղինակավոր Scientific American գիտահանրամատչելի հանդեսը՝ «The Earth is dragging spacetime around its orbit, just as Einstein predicted» վերնագրով հոդվածում՝ ներկայացնելով LARES-2 առաքելության միջոցով իրականացված չափումները որպես տարածաժամանակային ցանցի քաշման երևույթի մինչ օրս ամենաճշգրիտ չափումներից մեկը։ Անդրադարձ են կատարել նաև Ars Technica գիտատեխնիկական հարթակը, իտալական Rai Radio 3 և MeteoWeb լրատվականները, ՌԴ ТАСС լրատվական գործակալությունը և միջազգային այլ լրատվամիջոցներ:

Լուսանկարը՝ LARES թիմը արբանյակի արձակումից անմիջապես հետո։ Ձախից աջ՝ Մացներ, Գուրզադյան, Չուֆոլինի, Պաոլոցցի (Matzner, Gurzadyan, Ciufolini, Paolozzi)։ Եվրոպական տիեզերական գործակալության կայան, Կուրու, Ֆրանսիական Գվիանա, 2022 թ.

Հիշեցնենք, որ 2025թ․ սեպտեմբերին Nature Partner Journals – Heritage Science հեղինակավոր ամսագրում լույն են տեսել նաև պրոֆեսոր Վահագն Գուրզադյանի և պատմ․ գիտ․ դոկտոր Արսեն Բոբոխյանի համահեղինակած գիտական հոդվածը, որը նվիրված էր Հայկական լեռնաշխարհի մշակութային բացառիկ ֆենոմեններից մեկի՝ վիշապաքար կոչվող քարակոթողների ուսումնասիրությանը․ հետազոտությունը լայն տարածում էր ստացել նաև միջազգային մամուլում»,- ասված է հաղորդագրությունում։