Հայրս մահից է պրծել. հրդեհ՝ «Թումանյան շաուրմա»-ի ծխատարի պատճառով․ բնակիչների ահազանգը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.07.2026 | 23:29
Հանրապետության որոշ հասցեներում էլեկտրամատակարարումը կդադարեցվի
14.07.2026 | 23:13
Իրաքը մինչև սեպտեմբերի վերջ կզինաթափի ոչ պետական զինված խմբավորումներին
14.07.2026 | 22:59
Թրամփը հրաժարվել է Հորմուզի նեղուցով անցնող նավերի համար նախատեսված 20% վճարի գաղափարից
14.07.2026 | 22:59
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» շարժվում է առաջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.07.2026 | 22:47
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան կոշտ ազդանշան կուղարկի Կիևին «Կապույտ հոսքի» վրա հարձակումների վերաբերյալ
14.07.2026 | 22:35
Երևանը կհյուրընկալի Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
14.07.2026 | 22:23
Պետությունը չի սահմանափակվի միայն ծնելիության խթանմամբ․ Թորոսյանը՝ ժողովրդագրական ռազմավարության մասին
14.07.2026 | 22:11
Հայաստանն ու Էստոնիան քննարկել են մասնագիտական կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
14.07.2026 | 22:00
ՀԾԿՀ-ում քննարկվել են էլեկտրաէներգետիկական շուկայի և սակագների ձևավորման հարցերը
14.07.2026 | 21:55
ԱԱ-2026. Ֆրանսիա – Իսպանիա. Մեկնարկային կազմերը
14.07.2026 | 21:50
ՊՆ փոխնախարարը հանդիպել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության նոր ղեկավարին
14.07.2026 | 21:45
Քաղաքացին Նիկոլ Փաշինյանի լուսանկարի տակ գրել է, որ նրան պետք է այրել ու դարձել մեղադրյալ
14.07.2026 | 21:37
Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել
14.07.2026 | 21:24
Հայաստանում կստեղծվի Երիտասարդության ազգային ինդեքս՝ երիտասարդների խնդիրները տվյալներով գնահատելու համար
14.07.2026 | 21:12
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին
Բոլորը

«Անընդհատ հրդեհներ են, անվտանգ չենք ապրում, անպայման զո՞հ պետք է լինի, որ այլ մոտեցում լինի»,- Factor TV-ի հետ զրույցում ասում է Երևանի Թումանյան 32 շենքի բնակիչ Իրինա Պապոյանը։

Հարևանուհու միտքը շարունակում է նույն շենքի մեկ այլ բնակիչ՝ Նարինե Միրզոյանը․ «Ծխի հոտ զգացի, մոտեցա պատուհանին, տեսա, որ կրակը հենց մեր պատուհանի կողքն է»։

Factor TV-ին ահազանգած բնակիչները պնդում են՝ բնակելի շենքում պարբերաբար հրդեհներ են բռնկվում «Թումանյան շաուրմա» սննդի կետի ծխատարի պատճառով։

«Սարսափելի ծուխ է, գալիս եմ պատուհանի մոտ բոլորը գոռում են՝ իջի ներքև։ Եթե հրշեջները երկու րոպե ուշ գային, կրակը մտնելու էր մեր տուն»,- Իրինա Պապոյանը և Նարինե Միրզոյանը ներկայացնում են հուլիսի 12-ի երեկոյան տեղի ունեցած հրդեհի մանրամասները։

Նարինե Միրզոյանի ննջասենյակի պատուհանի հենց կողքին է գտնվում «Թումանյան շաուրմա»-ի ծխատարը։ Կիրակի տեղի ունեցած հրդեհից հետո ցույց է տալիս շենքին կից գտնվող կառույցի այրված տանիքն ու իր բնակարանի սևացած ապակիները։

ՆԳՆ-ից Factor TV-ին հայտնեցին, որ այրվել է ծխատարի նստվածքը, կրակը տարածվել է հարևանությամբ գտնվող կառույցների վրա, այրվել է 2 ք/մ տարածք։ Եվս մեկ հայտարարություն էլ ՆԳՆ-ն նախորդ տարվա նոյեմբերին էր տարածել՝ կրկին նույն հասցեում հրդեհի դեպքի վերաբերյալ։

«Վերջին երկու տարվա ընթացքում չորրորդ բռնկումն է։ Անցած տարի հայրս մահից է փրկվել։ Անկողնուց հորս վերցրել ու հանել ենք փողոց։ Չեք պատկերացնի, թե ինչ ծուխ էր»,- հորը փրկելու նախորդ դեպքն է հիշել Իրինա Պապոյանը՝ կիրակի տեղի ունեցած հրդեհից հետո։

Նարինե Միրզոյանն էլ պնդում է՝ «հրդեհի չորրորդ դեպքն է, բայց ոչ մի քայլ չի ձեռնարկվում»։

Մեկ այլ բնակիչ՝ Լիա Ղազարյանը, անհանգստացած է. ասում է՝ մի օր էլ հրդեհը գիշերվա ժամերին կլինի, չեն կարող դժբախտ պատահարից զերծ մնալ․ «Եթե դա գիշերը պատահի ու մենք քնած լինենք, չհասցնենք դուրս գանք տանից, պետք է զոհ լինի, որ նոր միջոցներ ձեռնարկեն»։

Բնակիչներն արձանագրել են կադրեր նախորդ հրդեհներից։ Մի դեպքում շքամուտքն ամբողջությամբ ծխով է պատված, մեկ այլ հրդեհի դեպքում էլ կրակի կայծերը հասնում են մինչև տանիք։ 2025-ի նոյեմբերին տեղի ունեցած հրդեհի հետևանքով շքամուտքի պատուհանի ապակիներն էին պայթել։

«Թումանյան շաուրմա»-ի հիմնադիրները, ըստ ընկերության կայքի, Աշոտ Հարությունյանն ու Տիգրան Յուզբաշյանն են։ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրից տեղեկանում ենք, որ սեփականատերերն այժմ նրանց ընտանիքի անդամներն են։ Factor TV-ն փորձեց պարզաբանումներ ստանալ, սակայն իրավաբանական անձանց պետական ռեգիստրում առկա հեռախոսահամարին պատասխանած անձն ասաց, որ ընկերության հետ կապ չունի։ Թումանյան 32 հասցեի մասնաճյուղում էլ հրաժարվեցին բնակիչների ահազանգերի և կիրակի օրը տեղի ունեցած հրդեհի վերաբերյալ մեկնաբանություններ տրամադրել։

«Թումանյան շաուրմա»-ի գործունեությունը հայտնվել է Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ուշադրության կենտրոնում։ Կառույցի մամուլի խոսնակ Ելենա Զոհրաբյանը Factor TV-ին փոխանցեց, որ տեսչական մարմինն ուսումնասիրում է հուլիսի 12-ին տեղի ունեցած դեպքը։

«ԱԻՆ-ից տվյալներ ենք ստացել, մեր տեսուչներն այցելելու են, ուսումնասիրություն կիրականացնեն, որից հետո վարույթ է հարուցվելու»,-ասաց նա։

Որպեսզի սննդի կետի ծխատարի պատճառով պարբերաբար հրդեհներ չլինեն, պետք է ընկերությունը սահմանված կարգով մաքրման աշխատանքներ իրականացնի։ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մամուլի խոսնակը փոխանցեց, որ ծխատարերի մաքրման աշխատանքները որևէ գերատեսչության կողմից չի վերահսկվում պետական, թողնված է տնտեսվարողի հայեցողությանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան